00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում

© Sputnik / Armenuhi MkhoyanВетеринар Армине Егикян
Ветеринар Армине Егикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոնչն արդեն հարմարվել է ժամանակավոր կացարանին: Արդեն 2 օր է՝ փորը կուշտ է, տեղը` տաք: Այնքան է կապվել իր ժամանակավոր տերերին, որ նույնիսկ խանդում է, երբ աշխատակիցներից մեկը շոյում է իր «բախտակից» ընկերներից մեկին:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի, Արմենուհի Մխոյան. Գոնչը դեռ 1 տարեկան չկա: Չնայած գելխեղդ է, բայց ընդհանրապես ագրեսիվ վարքագիծ չի դրսևորում: Շատ խելացի է ու մարդամոտ: Գյումրու թափառող այն 48 շներից մեկն է, որը վերջերս է անասնաբուժական ծառայության կողմից ստերջացվել, անունն էլ հենց կլինիկայում է ստացել: My vet անասնաբուժական կլինիկայի աշխատակիցները ցավով են նշում՝ շատ դժվար է մի քանի օր հոգատարությամբ շներին խնամել, ապա կրկին բաց թողնել փողոց, որտեղ այդ կենդանիները նորից կարող են հանդիպել մարդկանց դաժան վերաբերմունքին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳոնչը Գյումրու My vet անասնաբուժական կլինիկայում
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գոնչը Գյումրու My vet անասնաբուժական կլինիկայում

«Եթե հնարավոր լիներ, որ մարդիկ որդեգրեին արդեն ստերջացված ու որոշակի բուժում ստացած շներին, շատ լավ կլիներ, իսկ ավելի լավ կլիներ, եթե քաղաքապետարանը հատկացներ հատուկ տարածք, որտեղ հնարավոր կլիներ հատուկ կացարան սարքել շների համար, կենդանիներն ավելի ապահով կլինեին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կլինիկայի անասնաբուժ Արմինե Եղիկյանը։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրմինե Եղիկյան, Գյումրու My vet անասնաբուժական կլինիկայի անասնաբուժ
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Արմինե Եղիկյան, Գյումրու My vet անասնաբուժական կլինիկայի անասնաբուժ

Ըստ նրա` կենդանիների ագրեսիվությունը կախված է մարդկանց պահվածքից: Պետք է մարդկանց մտածելակերպն ու վարքը փոխել, որ հատկապես ստերջացված շների նկատմամբ ավելի բարի լինեն, չխփեն ու կերակրեն, հնարավորության դեպքում նաև որդեգրեն, թեպետ մինչ այժմ ստերջացված շներին որդեգրելու փորձ չեն ունեցել:

Գյումրու թաղամասերերից շատերում արդեն կարելի է տեսնել համարակալված շների, ինչը վկայում է նրանց ստերջացման մասին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, My vet անասնաբուժական կլինիկա
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գյումրի, My vet անասնաբուժական կլինիկա

Նշենք, որ Գյումրիում թափառող շների վնասազերծումը նոր-նոր են սկսել քաղաքակիրթ եղանակով իրականացնել: Շներին ստերջացնելու ու բուժելու համար քաղաքապետարանը 4 անգամ մրցույթ էր հայտարարել, որից երեքին ոչ ոք չէր մասնակցել: Վերջին մրցույթում ընդամենը մեկ անհատ ձեռներեց մասնակցության հայտ ներկայացրեց ու առանց մրցակցության հաղթող ճանաչվեց: Հայտատուի հետ 350 թափառող կենդանիների ստերջացման համար նախնական պայմանագիր է կնքվել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, My vet անասնաբուժական կլինիկա
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գյումրի, My vet անասնաբուժական կլինիկա

«Այս ծրագիրը,  այսպես ասած, փորձաշրջան է բոլորիս համար, ոչ մեկս չէինք պատկերացնում պահանջվող աշխատանքի մասշտաբայնությունը. ինչպես մեզ, այնպես էլ քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համար սա փորձ է: Ծրագրի շարունակականությունը կախված է այս փորձաշրջանի արդյունավետությունից»,- նշեց անասնաբուժ, կամավոր Արման Եղիկյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրման Եղիկյան, ծրագրի կամավոր
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Արման Եղիկյան, ծրագրի կամավոր

Զավենը կազմակերպության օպերատորն է, ինքն է բնակիչների ահազանգերը գրանցում և համապատասխան քայլեր ձեռնարկում:

Նա հավաստիացրեց` գործընթացը պատկերացրածից շատ ավելի բարդ է, բայց ամեն ինչ տեղը տեղին է արվում։ Հիմնական խնդիրը բնակչության անտեղյակությունն է. շատերն առանց խղճի խայթ զգալու զանգում են ու պահանջում, որ գնան ու իրենց փողոցում հայտնված շանը սատկացնեն:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, My vet անասնաբուժական կլինիկա
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գյումրի, My vet անասնաբուժական կլինիկա

«Սա ոչ թե կենդանիների վերացման, այլ ստերջացման՝ ռեպրոդուկտիվ օրգանների հեռացման ծրագիր է որպեսզի ագրեսիվ պահվածք չցուցաբերեն: Ստերջացմամբ կանխվում է տվյալ կենդանու հետագա բազմացումը»,- ասաց Արմինե Եղիկյանը:

Շների մասին ահազանգերը ստանալուց հետո քաղաքի տարբեր հատվածներից շներին հավաքում և առանց վնասելու տեղափոխում են կլինիկա, որտեղ վնասվածք ունեցող կենդանիներին բուժում են, ապա ստերջացնում, հսկողության տակ պահում ևս 3 օր ու տեղափոխում նույն վայրը, որտեղ նրանց բռնել էին: Կլինիկայի աշխատակիցները համոզված են` եթե քնեցնող հատուկ սարք ունենային, ավելի շատ շուն հնարավոր կլիներ կլինիկա տեղափոխել:

Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

«Ցավալին այն է, որ 3 օր հետո այդ կենդանիները այլևս հսկողության տակ չեն լինում: Երբեմն մարդիկ, տեսնելով կենդանիների ականջների վրայի տարբերանշանը, կրկին ագրեսիա են ցուցաբերում, մինչդեռ շներն ընդհանրապես ագրեսիվ պահվածք չունեն»,-  վստահեցրեց Արմինեն:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, My vet անասնաբուժական կլինիկա
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գյումրի, My vet անասնաբուժական կլինիկա

Կլինիկան աչքի է ընկնում մաքրությամբ ու հարմարավետությամբ: Ունի ընդունարան, բոլոր պայմաններով ապահովված վիրահատարան ու հետվիրահատական սենյակ, որտեղ շները պահվում են մինչև վերքերի լավանալը:

Մասնագետները թափառող շների հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը համարում են կացարանը, որը բնության մեջ կլուծեր շների բնականոն աճի խնդիրը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի, My vet անասնաբուժական կլինիկա
 Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում - Sputnik Արմենիա
Գյումրի, My vet անասնաբուժական կլինիկա

«Ինչպես ծառերը կտրելուց 3 տարի հետո ենք զգում դրա վնասը, այդպես էլ շների բնականոն աճը խախտելուց հետո կտեսնենք, երբ շների փոխարեն այլ կենդանիներ կսկսեն շատանալ»,- եզրափակեց Արմինեն:

Մասնագետները լիահույս են, որ մի օր Գյումրիում շների կացարան կհիմնվի, և այդ առնչությամբ դիմում  են բոլորին, իսկ մինչ այդ, ստերջացումը մնում է շների փրկության՝ այս պահին միակ քաղաքակիրթ տարբերակը:

Նալի և մեխի արանքում. Գյումրիում շների ստերջացում իրականացնող մրցույթին ոչ մի հայտ չի եղել

Հավելենք, որ ըստ քաղաքապետարանի մոտավոր հաշվարկի քաղաքում կա  2000 թափառող շուն:

Լրահոս
0