ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մյունխենի անվտանգության համաժողովում առանց խոսափողի են թողել։ Նա ելույթ է ունեցել մի փոքր սենյակում, որտեղ հավաքված են եղել լրագրողներն ու մյուս երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները։ Ամբիոնին մոտենալով` Զելենսկին նկատել է, որ խոսափող չկա։
«Կարո՞ղ եք ինձ խոսափող տալ», – խնդրել է Ուկրաինայի նախագահը։
Հետո իրեն չի կորցրել և կատակել է, թե առանց խոսափողի չի կարող, այլապես իր խոսքը չի թարգմանվի։ Դահլիճում նստածները ծիծաղել են։
Ներկաներից մեկն իր խոսափողն է փոխանցել Զելենսկուն։
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին
Եվս մեկ զավեշտալի դեպք էլ տեղի է ունեցել մոդերատորի հետ բանավեճին պատրաստվելիս։ Այդ մասին էլ գրել է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»։
– Ո՞ւր են ձեր ականջակալները։ Այն փոքրերը։ Ձեզ մոտ կային, – հարցրել է մոդերատորը։
– Մի՞թե։ Դրանք իմ ականջներն էին, – պատասխանել է Զելենսկին և ցույց տվել այն ականջակալները, որոնք գլխին են եղել։ – Ականջակալ կա։ Բայց ես երաժշտություն եմ լսում։
– Հիմա դուք երաժշտություն եք լսում, թե ի՞նձ, – տարակուսանքով հարցրել է վարողը։
Վլադիմիր Զելենսկին մասնակցել է Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովին։ Նա հանդիպել է ԱՄՆ սենատորներ Ռոնալդ Ջոնսոնի, Ջոն Բարասոյի և Քրիստոֆեր Մերֆիի հետ։
Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենայի հանդերձանքը ուկրաինացիներն ամոթալի են համարել