ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. տեսանյութ
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։