ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Գերմանիայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումը։
Սա կարճ արարողակարգային հանդիպում է, և առանձնազրույցից հետո Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն համատեղ քննարկման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Փաշինյանն ու կարճ տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրանք հանդիպում, միմյանց ձեռք սեղմում, նստում սեղանի շուրջ, իսկ լրագրողները դուրս են գալիս սրահից։
ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։
Նիկոլ Փաշինյանը նոր գրիչ է «գտել» Մյունխենում. տեսանյութ
Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։