ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթին` aftepati–ին, լուսանկարիչները բավականին հետաքրքիր կադր են որսացել։ Մինչ աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շոյում է իր ոչ պակաս հայտնի ամուսնու՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմքը, հետին պլանում ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը հետևում է նրանց «սիրախաղին»:
Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է
«Օսկարի» կարմիր գորգին ինչպես ամեն տարի, այս տարի ևս փայլեցին կինոարդյունաբերության ամենանշանավոր, գեղեցիկ և տաղանդավոր ներկայացուցիչները։ Բայց տրամադրություն պարգևող նրանց լուսանկարն ու կադրերը միայն բուն «Օսկարի» երեկոյից չէին։ Կինոաստղերն ու շոու բիզնեսի հայտնի դեմքերը երեկոյից հետո տեղափոխվեցին Vanity Fair, որտեղ էլ տեղի ունեցավ պաշտոնական aftepati արարողությանը:
Հենց այնտեղ էլ նկարել են Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին, որոնց հետևում երևում է Ֆիլիպ Կիրկորովը:
Լուսանկարը ծիծաղելի է ստացվել, քանի որ Քիմին ու Քանյեին շքահանդեսային կոստյումով ու տագնապալի լարված կեցվածքով ուշադիր հետևող Կիրկորովն ավելի շատ սովորական թիկնապահի է նման, քան «արքայի։
«Քանյեն նոր և շատ լուրջ թիկնապահ ունի», - գրել է պորտալը։
Հայտնի են տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին. կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
Պետք է ասել, որ լուսանկարն, իրոք, շատ զվարճալի է, իսկ այս կադրը որսած լուսանկարիչն էլ, ամենայն հավանականությամբ, հումորի հրաշալի զգացում ունի։
Նշենք, որ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ փետրվարի 9–ի լույս 10-ի գիշերը, Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։