ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի ու Կանադայի վարչապետները` Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն լուսանկարվել են Գերմանիայում։ Փաշինյանը համատեղ լուսանկարը հրապարակել է Facebook–ում։
«Իմ ընկեր Ջասթին Թրյուդոյի հետ»,– լուսանկարին կից գրել է նա։
Նրա էջի հետևորդներից շատերը նշել են, որ Թրյուդոն նմանվել է Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Թրյուդոն Հայաստան էր եկել 2018 թվականի հոկտեմբերին` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Փաշինյանը նրան հայկական արտադրության եռագույն գուլպաներ էր նվիրել։
ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։
Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենալու:
Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով