ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։
Նա ասաց, որ Հայաստանն ավանդաբար ԵԱՏՄ միասնական բյուջեից 1.22% գումար է ստացել։ Ընդ որում` անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել ու ավելի մեծ գումար ստացել։ 2019թ.-ին ևս իրավիճակը նույնն է մնացել, բայց վճարված ու ստացած գումարների տարբերությունն էապես կրճատվել է։
Սա, Ներսիսյանի բնորոշմամբ, Հայաստանի ազնիվ գործըկերային վերաբերմունքի արդյունքն է։
«2018թ.-ի կեսերից ու 2019թ-ին ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին գնալով ավելացել է։ Սա վկայում է մեր ուժեղացված վարչարարության ու ԵԱՏՄ գործընկերների հանդեպ մեր ազնիվ գործընկերային վերաբերմունքի մասին»,- ասաց նա։
Փաշինյանն ու Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցերը
Նշենք, որ ՊԵԿ պաշտոնական տվյալներով` Հայաստանը 2019թ.-ին ԵԱՏՄ միասնական բյուջե մուտք է արել 63 421 000 դրամ, այնտեղից ստացել 75 369 000 դրամ։
Վերադառնում ենք «սովե՞տ», թե՞ ԵԱՏՄ, կամ ինչու Հայաստանում ոսկու շուկաներին չեն վստահում
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծվել է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։