00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղցր հրաշք». որտեղի՞ց է Հայաստանում հայտնվել էժան շաքարավազը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցСахарный завод "Свобода" в Краснодарском крае
Сахарный завод Свобода в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում 1,7 անգամ ավելի շատ է շաքարավազ արտադրվում, քան ներկրված հումքն է։ Հնարավոր է` ներմուծման ժամանակ պատրաստի շաքարավազը որպես հումք են ներկրում, որ ավելի քիչ հարկ մուծեն։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ԱԺ–ում լրագրվողներին ասաց, որ հայկական շուկայում շաքարավազի գինն անհիմն ցածր է։ Պատահում է անգամ, որ սուպերմարկետներում շաքարավազն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում։

«Ռիսկ կա, որ խոշոր տնտեսվարողները չարաշահում են շուկայում գերիշխող դիրքը»,–ավելացրեց Գևորգյանը։

Մինչ «թավշյա հեղափոխությունը» սպառողական ապրանքների շուկաները բաժանված էին մի քանի ներկրողի միջև։

Իշխանափոխությունից հետ շուկաներն ազատվեցին, ու հիմա գրեթե 50 ընկերություն շաքարավազ է ներկրում Հայաստան։ Սակայն, ինչպես և նախկինում, շուկայի մեծ մասը վերահսկում են խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները։ Նրան միացել է «Արմեն-Համիկ Եղբայրներ» ընկերությունը, որն Աբովյանում է գտնվում (մեկ այլ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հայրենի քաղաքում)։ Նրանք երկուսով վերահսկում են շուկայի մոտ 80%–ը։

Сахарный песок - Sputnik Արմենիա
Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա

Պետական հանձնաժողովի կարծիքով` Հայաստանում շաքարավազը անհիմն ցածր գնով է վաճառվում, և դրա պատճառները պետք է պարզել։

Նշենք, ոչ վերջերս հանձնաժողովը հրապարակել է շաքարավազի ներկրման ու ներկրված հումքից շաքարավազի արտադրման մասին ՊԵԿ–ի տվյալները։ Պարզվում է` այդ թվերը միմյանց հետ համարյա կապ չունեն։ 2018 թվականին հանրապետություն 23 հազար տոննա շաքարավազ է ներկրվել, իսկ 2019–ի հունվար– հոկտեմբեր ամիսներին` երեք անգամ ավելի քիչ` ընդամենը 8 հազար տոննա։ Իսկ ահա շաքարավազի տեղական արտադրությունը (ներկրված հումքով) աճում է։ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում գրեթե 60 հազար տոննա է արտադրվել` մի փոքր ավելի շատ, քան ամբողջ 2018 թվականին։

Բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում կենտրոնացվածությունը նվազել է. նախարար

Ընդ որում, զգալիորեն կրճատվել է շաքարավազի հումքի ներկրումը։ Հայաստանում այն ռաֆինացնում են, այսինքն` լուծում են ու չորացնում բյուրեղների տեսքով։ ՊԵԿ–ի տվյալներով` 2018 թվականի հունվար–դեկտեմբերին 58 հազար տոննա հումք են ներկրել։ Գրեթե նույնքան պատրաստի շաքարավազ են ստացել, ինչը տրամաբանական է, քանի որ մեկ կիլոգրամ հումքից 950-960 գրամ ռաֆինադ է ստացվում։ Իսկ ահա 2019 թվականի հունվար–հոկտեմբերին 35 հազար տոննա հումք են ներմուծել ու դրանից գրեթե 60 հազար տոննա շաքարավազ ստացել։ Այդ «քաղցր հրաշքի» գաղտնիքը դեռ չի բացահայտվել։ Սակայն հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ պատրաստի շաքարը մաքսային ու հարկային մարմիններին որպես հումք է ներկայացվում։

Депутат Самвел Алексанян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում շաքարավազ չի արտադրվում. Հակամրցակցային մարմինն ուսումնասիրում է շաքարի շուկան

Բանանի ու շաքարավազի գները հանգիստ չեն տալիս․արդարացված է արդյո՞ք մարդկանց ցնծությունը

Եվրասիական միության Միասնական մաքսային սակագնի համաձայն` պատրաստի սպիտակ շաքարավազի տուրքը կազմում է մեկ տոննայի դիմաց 340 դոլար, իսկ հումքի դեպքում` 140–250 դոլար։ Տուրքի չափը կախված է Նյու Յորքի բորսայում (CME) շաքարավազի գնից։ Որքան շաքարավազն էժան է, այնքան մուտքն աճում է (որ ներկրված շաքարավազը շատ էժան չլինի ու չմրցի ռուսականի կամ բելառուսականի հետ)։ 2019 թվականի ընթացքում շաքարավազի գինը CME–ում հիմնականում կազմում էր 286 – 310 դոլար մեկ տոննայի դիմաց։ Այդ գնի դեպքում տուրքը կազմում է 240 դոլար։ Այսինքն`եթե հումքի փաստաթղթերով են սպիտակ շաքարավազ ներկրում, մեկ տոննայի վրա 110 դոլար է տնտեսվում։ Շատ մոտավոր հաշվարկներով դա Հայաստանի մանրածախ վաճառքի 15%–ն է։

Այսպիսով` կարելի է գումար տնտեսել ոչ միայն տուրքերի, այլև հարկերի հաշվին։ Քանի որ ինչան գինը ցածր է, այնքան քիչ է ԱԱՀ–ն։ Այսինքն, բյուջեն մի քանի միլիոն դոլար քիչ է հարկ ստացել։ Եթե իհարկե «քաղցր հրաշք» տեղի չի ունեցել, որը թույլ կտար մեկ տոննա հումքից գրեթե երկու տոննա շաքարավազ ստանալ։

Ինչպե՞ս վարվել շաքարավազի մենաշնորհի հետ. Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի

Լրահոս
0