ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը վստահեցնում է, որ Գյումրու քաղաքապետ դառնալու մտադրություն չունի։
Սոցիալական ցանցերում լուր է պտտվում, թե նա Գյումրու նոր քաղաքապետն է լինելու։
Հայկոն ու Մկոն հանդիպել են. Մարությանը լուսանկարներ է հրապարակել
«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։ Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Մկոյի հիշողությունն էլ վերադարձավ. դերասանի հումորային գրառումը
Նշենք, որ Գյումրին 2012 թվականից ղեկավարում է Սամվել Բալասանյանը։