Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հատուկ միջոցառում է իրականացրել Արմավիրի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք։
«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի բաժնի պետին
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։
Ոստիկանությունը հայտնում է` քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։
Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները