00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հսկել են, որ կանեփն աճի, հետո` առգրավել. կառավարությունը մտադիր է օրինականացնե՞լ կանեփը

© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике АрменияБорьба с незаконным оборотом наркотических средств вблизи государственной границы РА
Борьба с незаконным оборотом наркотических средств вблизи государственной границы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Ազգային ժողովում պատմեց Հայաստանում կանեփ ցանած գործարարի անհավանական արկածների ու այն մասին, թե ինչպես է ոստիկանությունը հսկել, որ կանեփն աճի, իսկ վերջում առգրավել է հավաքած բերքը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը գործարարին ամիսներ առաջ կանեփ ցանելու իրավունք է տվել։

«Գործարարը 170 000 դոլարի սերմացու է բերել, ցանել է, ոստիկանության հետ պայմանագիր կնքել, որ այդ 1 հա արտը պահպանեն։ Երբ եկել է արդեն այդ արտադրանքը հավաքելու փուլը, հավաքել են ամբողջ ցանածը, ոստիկանությունը եկել ու դա առգրավել է։ Նույն այն ոստիկանությունը, որ մի քանի ամիս պահպանել է այդ նույն տարածքը»,– պատմեց պատգամավորը։

Հիմա գործարարը, Գորգիսյանի խոսքով, ամիսներ շարունակ չի կարողանում կառավարությունից այս խնդրի վերաբերյալ պատասխան ստանալ ու ստիպված դիմել է իրեն։

Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել

«Հիմա ես ի՞նչ պատասխանեմ, ի՞նչ անի այս գործարարը»,– հարցրեց պատգամավորը։

Գորգիսյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարեց, որ գործարարը ՀՀ կառավարության հետ այդ գործունեության վերաբերյալ ոչ մի համաձայնություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ կանեփի բոլոր տեսակների արտադրությունն արգելված է։

«Այո՛, տեխնիկական կանեփը որոշ երկրներում արգելված չէ, և օրենսդրորեն թույլ է տրվում դրա արտադրությունը։ Եվ հենց այս դեպքով էլ քննարկումներ են սկսել նաև մեզ մոտ, ու էկոնոմիկայի նախարարությունն իր պատասխանը կտա, թե որ կարգավորումների դեպքում կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ նախարարության ուսումնասիրության ու եզրակացության հիման վրա կառավարությունն առաջիկայում կհայտնի իր տեսակետը Հայաստանում տնտեսական կանեփի արտադրությունն օրինականացնելու վերաբերյալ։

Այդ ենթատեքստում, ըստ Ավինյանի, չի բացառվում, որ կլուծվի նաև այդ արտադրողի հարցը։

Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, կասկած հայտնեց, թե ինչպես է առանց կառավարության իմացության արգելված սերմը ներկրվել Հայաստան, ցանվել, ոստիկանությունն էլ գործարարի հետ պայմանագրի հիման վրա ամիսներ շարունակ հսկել է տարածքը։

«Ինձ մոտ կա այդ պայմանագրի կրկնօրինակը»,– հայտարարեց պատգամավորը։

Փոխվարչապետ Ավինյանը հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարն արդեն փոխվել է։ Իսկ ինչ վերաբերում է սերմի ներկրմանը, դա, նրա խոսքով, արգելված չէ։

Լրահոս
0