ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում, կան վիրավորներ։ Վթարի մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։
«Ժամը 01։15-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Նորայր Վարդանյանի վարած Haise մակնիշի 660 AO 61 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 11 GG 199 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներն ու Դ. Գալստյանի ուղևորը՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Կայքը գրում է նաև, որ բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, բախվել է ճանապարհին տեղադրված գազախողովակին, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։
Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. բժշկուհուն հիվանդանոց են տեղափոխել
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։