ԵՐԵՎԱՆ, 12 փետրավարի — Sputnik. Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի պաշտպանական համալիրի ձեռնարկությունների մասնակցությունը ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ցուցահանդեսին, որն այս տարվա մարտի 26–ից 28–ը կանցկացվի «Երևան էքսպո» ցուցադրության համալիրում։
Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ՌԱՀ ռազմատնտեսական (տեխնիկական) հարցերով խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ոչ միայն «ArmHiTec-2020»–ին մասնակցությունը, այլև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցությունը։
ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի գործնական ծրագիրը հարթակ է տարբեր երկրների պետական մարմինների ղեկավարների ու պաշտպանական–արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ միջպետական համագործակցության ամենաարդիական հարցեր քննարկելու համար։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հերքել է ORSIS-ի ներկայացուցչի մեղադրանքները
Գործնական ծրագրի հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանում մարտի 26–27-ը, երբ մասնագետներն կայցելեն ցուցահանդեսին։ Ավելի մանրամասների համար՝ անցեք հղումով։
Հիշեցնենք` ArmHiTec–ն արդեն երրորդ անգամ անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո։ Առաջին ցուցահանդեսը Երևանում կայացել է 2016 թվականի հոկտեմբերին։ Միջոցառմանը մասնակցում է առնվազն 15 երկիր, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ–երկրները։