00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձևական պայքարում մենք անելիք չունենք». 2 ընդդիմադիր կին պատգամավոր հրաժարվում են աշխատել

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Просвещенная Армения" Ани Самсонян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Депутат от фракции Просвещенная Армения Ани Самсонян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նման որոշման պատճառն, ըստ ընդդիմադիր պատգամավորների, ԱԺ–ում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտն է ու այլախոհների նկատմամբ տարածվող ատելությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» պատգամավորներ Աննա Կոստանյանն ու Անի Սամսոնյանը դադարեցնում են իրենց մասնակցությունը ՀՀ ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին։

Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից հայտարարեց Անի Սամսոնյանը։

«Այսպիսով մենք հայտնում են մեր անվստահությունն ու համարում ենք, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում մենք անելիք չունենք»,– ասաց Սամսոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ իշխանությունը չունի կամք` ատելության դեմ պայքարելու և իր իսկ հռչակած սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու։ Դրա վառ ապացույցն, ըստ Սամսոնյանի, ԱԺ արտահերթ նիստում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտն էր։

Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չենք պատրաստվում դառնալ հակահերոս». Մարուքյանի կոչը` քաղաքական ուժերին

«Սահմանադրական հանրաքվեի մասին որոշման քննարկումներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ցուցաբերեցին անհանդուրժողականություն և անարգանք բազմակարծության ու տարբերվող գաղափարական մոտեցումների նկատմամբ`բորբոքելով ատելություն այլակարծության նկատմամբ»,– ասաց Սամսոնյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն, ըստ պատգամավորի, միտված էր հանրությանը հերթական անգամ սևերի ու սպիտակների, նվիրյալների ու դավաճանների, յուրայինների ու ոչ յուրայինների բաժանելուն` սրելով ատելությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր արտահայտվում են իրենց խղճի ու մտքի ազատության շրջանակներում և չեն կիսում իշխանության մոտեցումները։

«Այլակարծության մերժումն ու ատելության խոսքի գերդոզավորումն այնուհետև ՀՀ վարչապետը որակեց «պառլամենտական մաստեր կլաս»»,– ասաց Անի Սամսոնյանը։

Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Նշենք, որ ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հունվարի 9-ին։ Դրա աշխատանքներին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ի արտահերթ նիստում ելույթ էր ունեցել` մասնավորապես ասելով. «Հայաստանի հպարտ քաղաքացիները երբեմն չեն հասկանում, զայրանում են, թե էդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկումներն ու օտարածին մականուններով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարությունն ու արդարադատությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու են սեփական ոտքերի տակ։ Եվ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու։ Ինչի՞ վրա է ուրեմն նրանց հույսը։ Միայն ու միայն մի բանի` Հրայր Թովմասյանի ու գործող ՍԴ-ի»։

Նրա խոսքով` նախկին ռեժիմը քմծիծաղով է նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, քանի որ հույս ունի, որ ՍԴ–ն իրենց կազատի պատասխանատվությունից։

Փաշինյանը հույս էր հայտնել, որ ԱԺ–ն որոշում կկայացնի ներկայացված օրինագիծն ընդունելու մասին, ու դրա արդյունքում կայացած հանրաքվեի ընթացքում ժողովուրդն «այո» կասի առաջարկվող կարգավորմանը։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Այն հանրաքվեի կդրվի ապրիլի 5–ին։

Լրահոս
0