Բրիտանացիները փոթորիկն անվանել են «Սիարա», գերմանացիները` «Սաբինա»։ Այն ծառեր է տապալել, տանիքներ պոկել ու մարդկանց սպանել։
Մեծ Բրիտանիայում սա վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ փոթորիկն է։ Դրա հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, խաթարվել է լաստանավային, ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը։ Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում մեկ օրում անձրև է տեղացել մեկուկես ամսվա նորմայի չափով, որոշ շրջաններում էլ ավելի քան 20 սանտիմետր ձյուն է եկել։
Փոթորիկը մի շարք եվրոպական երկրներում տրանսպորտային կոլապս է առաջացրել, իսկ British Airways–ի ինքնաթիռը ուժգին քամու շնորհիվ նոր ռեկորդ է սահմանել։ Այն Նյու Յորքից Լոնդոն է հասել 4 ժամ 56 րոպեում։ Երթուղին սովորաբար 6 ժամ 13 րոպե է տևում։

1/17
© AP Photo / Nick Ansell/PA
Մեքենան ասֆալտի տակ է ընկել Անգլիայում «Սիարա» փոթորկից հետևանքով

2/17
© AFP 2024 / Oli Scarff
Տղամարդը տունն է հավաքում Հյուսիսային Անգլիայում եղած ջրհեղեղից հետո

3/17
© AFP 2024 / Catrinus van der Veen / ANP
Տղամարդը «պառկել» է քամու վրա Նիդեռլանդներում «Սիարա» փոթորկի ժամանակ

Աշխատողները փորձում են հանել տեսախցիկի վրայից «Սիարա» փոթորկի հետևանքով ընկած ծառը Անգլիայում

5/17
© AP Photo / Owen Humphreys/PA
Յորքշիր Դեյլսի տեսարանը «Սիարայից» հետո

6/17
© AFP 2024 / Yann Schreiber
Գերմանիայում «Սիարա» փոթորկի հետևանքով տաճարի վրա ընկած կռունկը

7/17
© AFP 2024 / Kurt Desplenter
Ուժեղ ալիքները Բելդիայի ափամերձ տարածքներում «Սիարա» փոթորկից հետո

«Սիարայի» տապալած շինարարական անտառները Գերմանիայում

9/17
© AFP 2024 / Oli Scarff
Բադերը Հյուսիսային Անգլիայում ջրհեղեղի ժամանակ

«Սիրարայի» հետևանքով Գերմանիայում մեքենայի վրա ընկած ծառը

Ինքնաթիռը «Սիարայի» պատճառով դժվար վայրէջքի ժամանակ Բիրմինգհեմի օդանավակայանում

12/17
© AFP 2024 / Thomas Kienzle
Տանիքի կտորները ճանապարհի վրա Գերմանիայում «Սիարա» փոթորկից հետո

13/17
© AFP 2024 / Dietmar Stiplovsek / APA
Ուժեղ ալիքները Ավստրիայում «Սիարա» փոթորկի ժամանակ

14/17
© AP Photo / Owen Humphreys
Տղամարդիկ հավաքում են ջուրը հեղեղված տնից

Մեքենաները երթևեկում են Մանչեսթերի ճանապարհով փոթորկից հետո

«Սիարայի» ժամանակ տապալված ծառը Մեծ Բրիտանիայում

17/17
© AP Photo / Peter Byrne
«Սիարա» փոթորիկը Բլեքփուլում, Մեծ Բրիտանիա