00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ՌԴ դեսպանատան ամենաջահել դիվանագետը հայտնվեց Երևանում ու յուրային դարձավ

© Sputnik / Janna PoghosyanПресс-секретарь посольства России в Армении Александр Гучков
Пресс-секретарь посольства России в Армении Александр Гучков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
26-ամյա Ալեքսանդր Գուչկովը երբեք չի պատկերացրել, որ դիվանագետ կդառնա և կաշխատի Հայաստանում: Դիվանագիտական աշխատակցի օրը` փետրվարի 10-ին, Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ամենաերիտասարդ դիվանագետի հետ։

Ասում են, որ իսկական դիվանագետը ցանկացած հարցում համաձայնելուց առաջ պետք է երկու անգամ «ոչ» պատասխանի։ Թեև Ալեքսանդրը գրեթե միանգամից համաձայնում է հարցազրույց տալ, բայց սադրիչ հարցերին «կուլ չի գնում»։

– Ասում են` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի բոլոր ուսանողները հղփացած են, ճի՞շտ է, – հարցնում եմ ես։

– Կարծում եմ, որ սա կարծրատիպային մտածելակերպ է։ Բոլոր համալսարաններում էլ հարուստ ընտանիքի երեխաներ կան,– հանգիստ պատասխանում է նա։

– Չե՞ք զայրանում, երբ Հայաստանում մարդիկ ձեզ հետ խոսելիս ռուսերենի չեն անցնում, – շարունակում եմ ես։

– Ոչ, ինչո՞ւ պետք է զայրանամ։ Իրականում միայն մի դեպք եմ հիշում, երբ մատուցողներից մեկը մեզ բացատրեց, որ ռուսերեն չի խոսում։ Մենք անցանք անգլերենի։ Երբեմն սրճարաններում ո՛չ ռուսերեն, ո՛չ անգլերեն ճաշացանկ չի լինում։ Այդ ժամանակ ստիպված ես լինում նկարներով կողմնորոշվել, – պատասխանում է նույնքան հանգիստ տոնով։

© Sputnik / Janna PoghosyanԱլեքսանդր Գուչկով
Ինչպես ՌԴ դեսպանատան ամենաջահել դիվանագետը հայտնվեց Երևանում ու յուրային դարձավ - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գուչկով

Ալեքսանդր Գուչկովը 26 տարեկան է, մոտ 1.5 տարի է` Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարն է։ Դեսպանատան ամենաերիտասարդ դիվանագետն է, որը մինչև դպրոցի վերջին դասարանները երազել է բոլորովին այլ բանով զբաղվել։

– Ուզում էի ավտոմրցարշավորդ դառնալ։ Մինչ օրս այդ երազանքն ապրում է իմ մեջ։ Երբեմն հանգստյան օրերին Երևանում կարտինգով եմ զբաղվում։ Բայց ինձ գտա դիվանագիտության ոլորտում։ Աշխատանքը երբեք չի վերջանում, միապաղաղ չէ, ամենակարևորը` արվում է ի բարօրություն երկրիդ, – ասում է Գուչկովը։

Իր այսօրվա պաշտոնի համար Ալեքսանդրն ինչ–որ չափով պարտական է ծնողներին. նրանք 6 տարեկանից որդու ուղարկել են սովորելու Սմոլենսկի անգլերենի խմբակներից մեկը։ Սաշայի մայրն անգլերենի մասնագետ է, այդ հանգամանքը ստիպել է, որ տղան ավելի ջանասիրաբար սովորի օտար լեզուն։ Շուտով նա անգլերենի օլիմպիադայում մրցանակային տեղ է զբաղեցրել, ինչը հավասարազոր է եղել ամենաբարձր գնահատականին` 100 միավոր անգլերենի քննության համար։ Ապագա դիվանագետը սկսել է հետաքրքրվել այն համալսարաններով, որտեղ ընդունվելու համար անգլերենի քննություն է պահանջվել։ Ընտրությունը կանգ է առել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի վրա։ Գուչկովը նաև ռուսաց լեզու և պատմություն է հանձնել ու այդ հեղինակավոր բուհի ուսանող դարձել։

© Sputnik / Janna PoghosyanԱլեքսանդր Գուչկով
Ինչպես ՌԴ դեսպանատան ամենաջահել դիվանագետը հայտնվեց Երևանում ու յուրային դարձավ - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գուչկով

– Ծնողներս մտահոգվեցին, թե ինչպես եմ իրենցից հեռու ապրելու Մոսկվայում։ Հարցնում էին` համոզվա՞ծ եմ, որ կկարողանամ։ Երբ համալսարանն ավարտեցի ու Հայաստանում աշխատելու առաջարկ ստացա ՌԴ ԱԳՆ–ից, մայրս ու հայրս շատ էին ուրախացել. «Հայաստանն այնքան մոտ է, կարող ես հաճախ այցելել մեզ»։ Դե իհարկե, ընդամենը 2.5 ժամ ինքնաթիռով և 4 ժամ գնացքով, և ես Սմոլենսկում կլինեմ», – ժպտալով հիշում է Գուչկովը։

Մագիստրատուրայի առաջին կուրսում Գուչկովը փոխանակման ծրագրով տեղափոխվել է Երևանում գործող Հայ–ռուսական համալսարան։ Պատմում է, որ Հայաստանն առաջին իսկ օրվանից հարազատի պես է ընդունել. մարդիկ ընկերասեր են, խոսում են ռուսերեն, ընդհանուր մշակույթ և պատմություն կա։

Встреча посла России Сергея Копыркина с русскоязычными писателями Армении (16 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կարող է հույսը դնել Հայաստանի վրա. դեսպան Կոպիրկին

– Ուղղակի պիտի ընտելանայի, որ քաղաքի ցուցատախտակները հայերեն են։ Դրանից բացի, իհարկե, եղանակն էր ինձ համար նորություն։ Սմոլենսկում, Մոսկվայում, նույնիսկ Գյումրիում ամառն ամառ է, ձմեռը` ձմեռ։ Իսկ Երևանը... առանձնահատուկ է։ Այստեղ և՛ ամռանն է ամառ, և՛ ձմռանն է ամառ, և՛ աշնանն ու գարնանն է ամառ», – ասում է Սաշան։

ՀՌՀ–ում ուսումն ավարտելուց հետո Սաշան վերադարձել է Մոսկվա, պաշտպանել դիպլոմայինը, սկսել է աշխատել ԱԳՆ–ում։ Այնտեղ նրան առաջարկել են առաջին գործուղմամբ մեկնել Հայաստան։ Մի մարդու համար, որն արդեն Մոսկվայի փողոցներում էր տարբերում հայերեն խոսքը և ճիշտ արտասանում օտարերկրացիների համար սարսափազդու «շնորհակալություն» բառը, այդպիսի գործուղումն իսկականն էր։ 2018 թվականի սեպտեմբերի վերջին Ալեքսանդր Գուչկովը դարձավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը, և սկսվեց իսկապես հասուն կյանքը։

Աշխարհի ամենաջահել վարչապետը կկառավարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը

– Հիշում եմ` ինչպես էի 2018 թվականի դեկտեմբերին անհանգստանում դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսի ժամանակ։ Սա առաջին մեծ միջոցառումն էր, որի կազմակերպմանը ես էլ էի մասնակցել։ Մտածում էի` բա որ հանկարծ չնկատեմ դեսպանին հարց տալու համար լրագրողի բարձրացրած ձեռքը։ Այդ լարվածությունը մինչև այսօր էլ կա մեծ միջոցառումների ժամանակ, չեմ ուզում նույնիսկ չնչին սխալ թույլ տալ, – պատմում է նա։

Թեև Սաշան ապագայի հետ կապված լուրջ ծրագրեր դեռ չունի, բայց ցանկացած դիվանագետի պես ուզում է մի օր դեսպան դառնալ։

– Այլ երկրներ գործուղվելուց հետո, երբ ես Ռուսաստանի դեսպանատանը նաև այլ պաշտոններ զբաղեցնեմ, հետաքրքիր կլիներ Հայաստան վերադառնալ դեսպանի կարգավիճակում։ Ես ինձ երբեք այստեղ օտարերկրացի չեմ զգացել, – ասում է Գուչկովը։

Մենք զրուցում ենք Երևանի Մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան), և մեր զբոսանքի ընթացքում Սաշան նույնքան ծանոթների է հանդիպում, որքան ես, որ արդեն 24 տարի ապրում եմ Երևանում։ Այգու սրճարանի աշխատակիցները լսում են, որ ռուսերեն ենք խոսում, իրենք էլ են անցնում ռուսերենի և առաջարկում սեղանի շուրջ շարունակել զրույցը, որտեղ երևանյան արևը չի այրում։ Սաշան հրաժարվում է. երևանյան «հատուկ» արևին նա արդեն վաղուց է ընտելացել։

Լրահոս
0