00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճարե՞լ, թե՞ մնալ ձեռնունայն. գյուղացին չի շտապում բերքն ապահովագրել

© Sputnik / Aram NersesyanЖитель общины Айгеван демонстрирует последствия града
Житель общины Айгеван демонстрирует последствия града - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում այս տարի առաջին անգամ պետական մակարդակով կիրականացվի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր։ Գյուղացին կարող է ապահովագրել ծիրանի ու խաղողի բերքը ցրտահարությունից, կարկուտից ու հրդեհից։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Հայաստանում այս տարի իրականացվող ապահովագրական պիլոտային ծրագրից օգտվելու ցանկություն այս պահի դրությամբ դեռ 50 գյուղացիական տնտեսություն է հայտնել։ Մինչդեռ ծրագրի առաջին բաղադրիչի` գարնանային ցրտահարությունից ապահովագրվելու ժամկետն ավարտվում է 5 օրից` փետրվարի 15-ին։ Այս տվյալը լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Պետրոսյանը` հավելելով, որ նախարարությունը որոշել է մեկ շաբաթով հետաձգել ծրագրի ավարտը։

Житель общины Айгеван демонстрирует последствия града - Sputnik Արմենիա
Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

«Մենք հասկանում ենք, որ առաջին տարին է, որ այդ ծրագիրը գործարկվում է։ Կազմակերպչական առումով` մենք իհարկե շատ անելիքներ ունենք, պետք է ավելի լավ իրազեկենք մարդկանց այն հնարավորությունների մասին, որոնք առկա են։ Դա նոր մշակույթ է, որ պետք է արմատավորվի։ Մինչև փետրվարի 15-ն էր նախատեսված վաղ գարնանային ցրտահարություններից ապահովագրելու պայմանագրերի կնքման ժամկետը, բայց մեկ շաբաթով հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը»,– հայտնեց նախարարը։

Խաղողի և ծիրանի այգիները ցրտահարությունից ապահովագրելու պիլոտային ծրագիրն իրականացվում է 6 մարզում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը «կարկուտից ու հրդեհից» ապահովագրությունն է, որի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը մարտի 25-ն է:

Նախարար Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում կառավարությունն աշխատում է 3 ապահովագրական կազմակերպությունների` «Ռոսգոսստրախի», «Ինգո Արմենիայի» և «Սիլ Ինշուրանսի» հետ։ Ծրագրի շահառուների թիվն անսահմանափակ է։ Իրենց բերքն ապահովագրել կարող են բոլոր ցանկացողները։

«Մարդիկ, որպես կանոն, սպասում են վերջին օրերին։ Եվ մենք հույս ունենք, որ դա տեխնիկական դժվարություններ չի առաջացնի։ Նրանք, ովքեր ցանկություն կունենան իրենց ապահովագրել ցրտահարության ռիսկից, մինչև ամսի 21-ը կհասցնեն ստորագրել պայմանագրեր»,– ասաց Խաչատրյանը։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գյուղացիների պասիվությունը ապահովագրության հարցում, պայմանավորված է թերահավատությամբ։

«Տարիներ շարունակ մարդիկ և՛ խաբվել են, և՛ հիասթափվելու առիթներ են ունեցել։ Անվստահության ինչ–որ պատճառներ կան դեռևս շատ–շատերի մոտ։ Առաջին տարին, ես կարծում եմ, դժվար կլինի, բայց երբ մարդիկ իրականում համոզվեն, որ ապահովագրելու դեպքում շոշափելի փոխհատուցում կստանան, հետագա տարիներին շատ ավելի մեծ կլինի իրենց ռիսկերն ապահովագրել ցանկացողների թիվը»,– ասաց նա։

«Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում». Սեդրակյան - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան

Ծրագիրն, ըստ Պետրոսյանի, խիստ նախնական է, ու հետագայում շտկումների կարիք է ունենալու։ Նախկին պաշտոնյայի կանխատեսմամբ` խնդիրներ կարող են առաջանալ հատկապես վնասի հաշվարկի ու փոխհատուցման հաշվարկների ժամանակ։ Գառնիկ Պետրոսյանը կարևորեց, որ վնասը հաշվարկող հանձնաժողովներում ընդգրկվեն գյուղատնտեսության ոլորտի գիտակ մասնագետներ, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել վնասը։ 

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Նշենք, որ ապահովագրական ընկերությունները գյուղատնտեսական ապահովագրության 5 մակարդակ են առաջարկում` 1 հա ծիրանի այգիների համար` սկսած 400 000 ՀՀ դրամից մինչև 1 200 000 դրամի չափով, խաղողի այգիների համար` 750 000 դրամից մինչև 1 800 000 դրամի չափով։ Որքան մեծ է ապահովագրության վճարը, այնքան մեծ է լինելու փոխհատուցվող գումարը։

Գյուղապահովագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է կառավարության աջակցությամբ։ Հետևաբար, և՛ապահովագրման վճարի, և՛ փոխհատուցվող գումարի կեսը վճարելու է կառավարությունը։ Այդ նպատակով եվրոպական KfW բանկը Հայաստանին 5 339 139 380 եվրոյի դրամաշնորհ է տրամադրել։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 6 տարիներին բնական աղետները Հայաստանի գյուղատնտեսությանն ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամի վնաս են հասցրել։

Լրահոս
0