ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Համացանցում տարածվել են չինական Ուհան քաղաքի հիվանդանոցի բժիշկների լուսանկարները, որոնք մեկ ամիս շարունակ պայքարում են մահացու կորոնավիրուսի դեմ։ Լուսանկարներում երևում է, որ անընդհատ բժշկական դիմակներ կրելու հետևանքով բժիշկների դեմքերին հետքեր ու սպիներ են առաջացել։ Մարդիկ արձագանքել են այդ լուսանկարներին ու բժիշկներին «իսկական հերոսներ» անվանել։
Images show the cuts and dents on the faces of exhausted medical teams in Wuhan who often end up falling asleep on hospital chairs and floors #Coronavirus https://t.co/i4pgHTiS9w via @MailOnline
— Sophie Tanno (@tanno_s) February 5, 2020
Daily Mail-ը գրում է, որ Ուհան քաղաքում արդեն մեկ ամիս է՝ կարանտին է հայտարարված։ Արտաքին աշխարհից մեկուսացվել է ավելի քան 11 միլիոն մարդ։ Բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են հիվանդանոցներում, վարակվելուց խուսափելու համար նրանք պարտավոր են մշտապես դիմակներ կրել։
Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին
Ուհանի հիվանդանոցների աշխատակիցները գրեթե հյուծվել են երկարատև և հոգնեցուցիչ աշխատանքից, շատերը քնում են հենց հատակին կամ աթոռների վրա, որպեսզի հետո անմիջապես անցնեն հերթապահության։ Նրանք նույնիսկ ճաշելու ժամանակ չունեն։
Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ
Դրա հետ մեկտեղ բուժաշխատողները պարտավոր են կրել բավական ծանր պաշտպանիչ հանդերձանք։ Սթրեսի, ծանր հագուստի և դիմակների պատճառով հիվանդանոցի աշխատակիցների մեծամասնության դեմքերին և մարմիններին առաջացել են խորը խոցեր և բշտիկներ։
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացել է 813 մարդ, 37 հազարը վարակվել են, 2,7-ը հազարը` ապաքինվել։