00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները

© Photo : Facebook / lil.amТревел-блогер Лилит Хачатурян
Тревел-блогер Лилит Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանդեպ սերը օգնում է Լիլիթին ոչ միայն ֆինանսական կայունություն ապահովել, այլև ազատվել որոշ բարդույթներից: Sputnik Արմենիայի հերթական հոդվածը կօգնի հասկանալ` ինչպես սիրելի հոբբին վերածել իսկական ու եկամտաբեր աշխատանքի։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Լիլիթ Խաչատուրյանն արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանի մասին թրևլ-բլոգ է վարում։ Նա նաև էքստրեմալ սպորտաձևերով է զբաղվում, զբոսնում է լքված վայրերով, սահմանամերձ գյուղեր է այցելում, իսկ հետո այդ ամենի մասին գրում է ընթերցողների համար։

«Ես Հայաստանի երկրպագուն եմ, ասես` Եհովայի վկա լինեմ, բայց Հայաստանի մասով»,- զրնգուն ծիծաղով ասում է ջինսով, բոթասներով ու հսկայական ուսապարկով աղջիկը։ Նա վերադարձել է հերթական ուղևորությունից ու անհամբեր սպասում է՝ երբ է գրելու դրա մասին lil.am-ի իր բլոգում։

Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Բլոգը նվիրված է Հայաստանի տեսարժան վայրերին, որտեղ աղջիկը մանրամասն պատմում է, օրինակ, Վանաձորում որտեղ կարելի է հաց ուտել, Սևանում ինչ էքստրեմալ սպորտաձևերով կարելի է զբաղվել, Ջերմուկում ինչ «փախած» տեղեր գտնել, Արցախում ինչ համով բաներ են պատրաստում և այլնի մասին։

© Photo : Lilit Khachaturyan Թրևլ-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը ընկերների հետ
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները - Sputnik Արմենիա
Թրևլ-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը ընկերների հետ

Լիլիթ Խաչատուրյանը 30 տարեկան է, նա թրևլ-բլոգեր է, թեև նախընտրում է իրեն «ճանապարհորդող լրագրող» անվանել։ Կրթությամբ լրագրող է, մի քանի պարբերականներում է աշխատել, մոտ երկու տարի ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի մամուլի քարտուղարն է եղել։ Այդ ժամանակից էլ ամեն ինչ սկսվեց ու Լիլիթը դարձավ Հայաստանի «երկրպագուն»։

«Հայաստանի մարզերում մեդիա-տուրեր էինք կազմակերպում, լրագրողները հոդվածներ էին գրում, նրանց շնորհիվ Facebook-ի հայկական տիրույթը նոր վայրերի մասին էր իմանում(Sputnik Արմենիան նույնպես մասնակցել է Վայոց Ձորում անցկացվող նման տուրի): Հենց այդ ժամանակ հասկացա, որ մենք առանձնապես չենք ճանաչում Հայաստանը։ Միաժամանակ բազում երիտասարդներ ճանապարհորդում են ամբողջ աշխարհով։ Բայց ինչպե՞ս կարելի է ուզել ճանաչել այլ երկրները, երբ չգիտես սեփական երկիրդ», - բացականչում է Լիլիթը։

Աշխատանքը կոմիտեում գերհագեցած էր, ու Լիլիթի գաղափարները Հայաստանում կողմնորոշվելու համար հարթակ սարքելու մասին այդպես էլ մնում էին միայն գաղափար։ Լիլիթը «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ կոմիտեի նախագահը փոխվեց, դուրս եկավ աշխատանքից. նա արդեն լիքը ազատ ժամանակ ուներ, ու սկսեց բլոգի վրա լրջորեն աշխատել։ Առաջին հրապարակումը Ջերմուկի մասին էր։

Բաբայան. «Տուրիզմն այլևս միայն շենքերն ու տեսարժան վայրերը չեն, այլև մշակույթ կրող մարդիկ»

«Երթուղայինով Երևանից Ջերմուկ գնացի, ու արկածները սկսվեցին, այնքան հետաքրքիր պատմություններ լսեցի։ Ջերմուկում տեղացիներն ինձ դիմավորեցին, ցույց տվեցին այն ամենը, ինչն ուզում էի տեսնել։ Խոսում էի նրանց հետ, լուսանկարում էի ամենահետաքրքիր բաները։ Միայն ուշ գիշերին հասա հյուրանոց», - պատմում է Լիլիթը։

Շուտով շատերը սիրեցին  Հայաստանի քաղաքների մասին նրա հրապարակումները։ Լիլիթի բլոգը կարդում են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Բլոգի շնորհիվ նրան հաճախ են հրավիրում մասնակցելու տարբեր նախագծերի, հոդվածներ գրելու, նաև տուր-խմբերի ուղեկցելու նպատակով։

© Photo : Facebook / lil.amԼիլիթ Խաչատուրյան, թրևլ-բլոգեր
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները - Sputnik Արմենիա
Լիլիթ Խաչատուրյան, թրևլ-բլոգեր

Ֆինանսական կայունությունը թույլ տվեց նրան ընդլայնել բլոգի թեմատիկան։ Այն հիմա բաղկացած է վեց բաժիններից․ «Ողևորություններ», «Որքան արժե», «Տեսնելիք և անելիք», «Լքված տարածքներ», «Բացահայտենք», «Սահմանին»։ Վերջին բաժինն առանձնահատուկ կարևորություն ունի Լիլիթի համար։

«Տավուշի ու Արցախի սահամանամերձ գյուղերն այն վայրերն են, որտեղ ամբողջովին բացվում եմ ու էմոցիայով լցվում։ Մտածում եմ` սահմանամերձ գյուղերի ճանապարհորդություններս որպես գիրք հավաքեմ ու տպագրեմ», - խոստովանում է բլոգերը։

Տառերն ու տողերը հոգեհարազատ են Լիլիթին, այդ պատճառով դեռևս չի մտածում տեսանյութերի ուղղությամբ։ Ասում է՝ ամեն երկրորդը խորհուրդ է տալիս տեսաբլոգ վարել, քանի որ այդպես դիտումներն ավելի շատ կլինեն, բացի այդ, տեսաբլոգն ավելի ժամանակակից ձևաչափ է։ Բայց Լիլիթը դեռ «չի հանձնվում»։ Նրա ցանկացած հոդված կարելի է երկու րոպեում կարդալ․ դրանք թեթև են, ժամանցային ու հետաքրքիր։ Նա ավելի քան 20 հազար բաժանորդ ունի։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

«Ընթերցողներն ու նրանց մեկնաբանությունները ոգեշնչում են ինձ, որ նոր վայրեր գտնեմ ու նոր հոդվածներ գրեմ։ Ահավոր վախենում եմ բարձրությունից, բայց վերջերս թռել եմ պարաշյուտով։ Նաև միջատներից եմ վախենում, բայց գյուղեր եմ գնում։ Ինձ համար բլոգը թերապիայի նման մի բան է․ յուրաքանչյուր ուղևորությունից հետո փոխվում եմ, ավելի լավն եմ դառնում, սկսում եմ ավելի շատ սիրել ու հոգ տանել իմ և ուրիշների մասին», - ասում է Լիլիթը։

© Photo : Lilit KhachaturyanԼիլիթ Խաչատուրյան, թրևլ-բլոգեր
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները - Sputnik Արմենիա
Լիլիթ Խաչատուրյան, թրևլ-բլոգեր

Նրա բոլոր ճամփորդությունները րոպե առ րոպե ծրագրված են․ շուտով գնալու է այսինչ գյուղ, հանդիպելու է  այսինչ մարդկանց։ Բայց նա այնքան թեթև է այդ ամենը մատուցում ընթերցողին, որ ուզում ես ինքդ վերցնել նույնքան հսկայական մի ուսապարկ, բոթասներ հագնես ու «վազես Հայաստանի մոտ»՝ երկիրդ ճանաչելու ու սիրելու։ Երկրի հանդեպ դերն այն «սերերից» է, որը ոչ միայն քեզ չի վնասում, այլև, ինչպես Լիլիթն է ասում, ամեն ուղևորության հետ էլ ավելի է ուժեղացնում։

Լրահոս
0