ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական առաջին այցով Երևան կժամանի։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Մյասնիկովիչը մտադիր է հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվի թվականի եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտներն ու սահմանափակումները վերացնելու մոտեցումները։
Նոր կանոններ` ԵԱՏՄ երկրներում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման համար. ինչ է նախատեսված
Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ–ն գլխավորում էր 2016 թվականի փետրվարի 1-ից։ 2020 թվականի փետրվարի 1-ից Սարգսյանին ԵԱՏՀ ղեկավարի պաշտոնում փոխարինում է Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։
Վերադառնում ենք «սովե՞տ», թե՞ ԵԱՏՄ, կամ ինչու Հայաստանում ոսկու շուկաներին չեն վստահում