00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

© Sputnik / Andranik GhazaryanСекретарь совета безопасности Армен Григорян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн
Секретарь совета безопасности Армен Григорян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե մի օր ինքն էլ ներկա իշխանության ներկայացուցիչներին կպառկեցնի ասֆալտին ու ոտքերը կսրբի նրանց վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կզգա իր իսկ հայտարարության պատասխանը. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Հայրապետյանի վերջին ասածներին։

Փետրվարի 4–ին, երբ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել և որոշ ժամանակ անց ազատ արձակվել, հայտնել էր, որ ամոթ չէ ոստիկանության կողմից ասֆալտին պառկեցնելը։ Սակայն, ըստ Հայրապետյանի, մի գեղեցիկ օր էլ ինքն է նրանց ասֆալտին պառկեցնելու և ոտքերը վրաները սրբելու։

«Հայրապետյանի արածն անպատասխանատու հայտարարություն է։ Կարծում եմ` դրա պատասխանն այլ ձևով նա կզգա ոչ միայն իր շորերի, այլ նաև մարմնի վրա»,– ասաց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանի խոսքով` Հայրապետյանն այդ հայտարարությամբ տարրական կուլտուրայի և էթիկայի բոլոր սկզբունքները խախտել է։ Այդ խոսքերի համար, ըստ ԱԽ քարտուղարի, ոստիկանությունը նույն ձև պատասխանել չի կարող, սակայն նա անպայման այլ ձևով կստանա իր պատասխանը։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ինչու է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը. ոստիկանությունը պարզաբանեց

Հիշեցնենք` Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Սակայն 3 ժամ անց նրան ազատ էին արձակել։

Իսկ 2019–ի նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

Լրահոս
0