00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկլեր են կերել ու թունավորվել. Լոռիում և Սյունիքում մոտ 50 մարդ դիմել է հիվանդանոց

© Photo : Aliona GumeniukПирожное Эклер
Пирожное Эклер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ ներկայացուցիչները պարզել են, որ բոլոր թունավորվածները «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի արտադրած ջնարակապատ էկլերներ են կերել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի երկու մարզերի՝ Լոռու և Սյունիքի տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Газовая плита - Sputnik Արմենիա
Թունավորում շմոլ գազից. ընտանիքի 4 երեխաները հիվանդանոցում են

«Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 49 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգը ստանալուց հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ:

Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզվել է, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր օգտագործելու հետևանքով։  Պարզվել է` բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր  «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ  թերությունը շտկելու համար։

Ճամբարակի «Արաքս» հանդիսության սրահում 9 մարդ թունավորվել է շմոլ գազից

Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

Լրահոս
0