00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:31
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր են պայքարում «Եվրատեսիլ 2020»–ին մասնակցելու համար. լսեք և գնահատեք

CC BY 2.0 / David Jones / Eurovision Song Contest Jury Final, 2016Финал песенного конкурса Евровидение 2016
Финал песенного конкурса Евровидение 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դեպի Եվրատեսիլ 2020»-ի 12 մասնակիցների մրցութային երգերն արդեն հասանելի են համացանցում: Երգիչներից ոմանց ճանաչում ենք դեռ «Մանկական Եվրատեսիլից»։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն անցկացնելու համար արդեն 3-րդ անգամ անցկացվում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը։ Այս տարի ստացվել է նախագծի մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին:

Հանրությանը հայտնի մասնակիցներ

Միրիամ Բաղդասարյան

Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում ներկայացնելու ցանկություն է ունի երգչուհի Միրիամ Բաղդասարյանը, որը հանրությանը հայտնի դարձավ հայկական «X-Ֆակտոր» նախագծին մասնակցելու շնորհիվ։

Նա ծնվել է Կանադայում, սակայն երկար ժամանակ ապրել է Հայաստանում։ Ճակատագրի բերումով ընտանիքի հետ վերադարձել է Կանադա։ Մասնակցել է հեղինակավոր «Ձայնը» կանադական շոուին, որտեղ իր ձայնով ու տեսքով հիացրել է աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանին։  Մարիամն այդ նախագծի շնորհիվ կարողացավ ճանապարհ հարթել իր կարիերայի համար։

Վլադիմիր Արզումանյան

Հանրությանը հայտնի հաջորդ մասնակիցը Վլադիմիր Արզումանյանն է։ Նա 2010 թվականին Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում, իր «Մամա» երգով 120 միավոր վաստակեց և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Նա 2010 թվականին մասնակցեց նաև «Նոր Ալիք» մրցույթին և հայտնվեց լավագույն եռյակում։

Աթենա Մանուկյան

Հայաստանը հեղինակավոր մրցույթին հնարավորություն ունի ներկայացնելու երգչուհի Աթենա Մանուկյանը։ Նա առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում` հաղթելով «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթում։ Մեկ տարի անց 2008-ին, Աթենան մասնակցեց Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Թողարկել է «Party Like A Freak», «I Surrender», «XO» սինգլները։

Կարինա EVN

Կարինա EVN –ին շատերը ճանաչեցին 2014 թվականին, երբ մասնակցեց «Հայաստանի Ձայնը» նախագծին։ Ավելի վաղ մասնակցել էր նաև «X-Factor» նախագծին, սակայն մազերը թափվելու պատճառով հրաժարվել էր մասնակցել հաջորդ փուլին։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին տոտալ ալոպեցիա, իսկ նա ստիպված էր կեղծամ դնել։Այս տարիներին երգչուհին թողարկել է տասնյակ երգեր, ունի տեսահոլովակներ։

Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներ

Հեղինակավոր մրցույթին մասնակցելու մեծ ցանկություն ունեն նաև հայր և որդի Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները։

Գործարար, երգիչ, երգերի հեղինակ, ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Նիկոլայ Հարությունովի որդին` Սերգեյ Հարությունովը, փայլուն ելույթ ունեցավ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 7–րդ եթերաշրջանում։

Սերգեյի կողմը շրջվեցին ժյուրիի բոլոր 4 անդամները` Անի Լորակը, Կոնստանտին Մելաձեն, Շնուրն ու Բաստան։

Ժյուրիի և հանդիսատեսի խնդրանքով Սերգեյը երգեց նաև հոր հետ։ Նրանք կատարեցին Լի Լյուիսի «Great Balls of Fire» երգը։

Ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարեցին նրանց։

Արթուր Ալեք

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին մասնակցելու համար պայքարում է նաև երգահան, երգիչ Արթուր Ալեքը։ Նրան ճանաչում բերեցին «X-Factor», «Պրեմիերա» նախագծերը։

Հանրությանը անհայտ մասնակիցներ

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ դառնալու մեծ ցանկություն ունեն նաև՝

TOKIONINE–ը իր «Save Me» երգով,

ERNA-ն իր «Life Faces» երգով,

Agop-ը՝ «Butterflies» երգով,

Հայկ Music -ը «What It Is To Be In Love» երգով,

Գաբրիել Ջիգը իր «It's Your Turn» երգով,

EVA Rida–ն՝ «No Love» երգով։

Թե ով կմասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին, հայտնի կդառնա փետրվարի 15-ին։ Այդ օրը ժամը 22:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կկայանա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը։

Հիշեցնենք` անցհալ տարի մրցույթում Հայաստանը ներկայացրեց Սրբուկը, սակայն նա չանցավ եզրափակիչ փուլ։ 

Լրահոս
0