00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում

© Photo : Provided by Apo SahagianАрмяно-израильский музыкант Апо Саагян
Армяно-израильский музыкант Апо Саагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելահայ հեղինակ Ափօ Սահակեանը նոր հնչեղություն է տալիս հայկական ժողովրդական երգերին, ստիպում է տեսնել դրանց իրական գեղեցկությունը, զգալ ներդաշնակությունն ու ամբողջականությունը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Իսրայելահայ երաժիշտ Ափօ Սահակեանի մեղեդիներն ասես գալիս են հայոց դարավոր պատմության խորքերից։ Դրանց մեջ ամփոփված է հայ ժողովրդի տխրությունը և  ուրախությունը, իմաստությունն ու անսպառ լավատեսությունը։ Սահակեանի երաժշտությունը միաժամանակ արխաիկ ու թարմ է, գեղեցկությունը` ավելորդությունների բացակայության մեջ։

Ափօ Սահակեանն իր առաքելությունը տեսնում է հայկական ժողովրդական երգերը, դրանց իսկական հնչողությունը պահպանելու և այն սերնդներին փոխանցելու մեջ։

© Photo : Provided by Apo SahagianԻսրայելահայ երաժիշտ Ափօ Սահակեան
Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում - Sputnik Արմենիա
Իսրայելահայ երաժիշտ Ափօ Սահակեան

Նա ծնվել ու մեծացել է Երուսաղեմի հայկական թաղամասում։ 13 տարեկանում Ափօն առաջին անգամ է կիթառ վերցրել ձեռքը։ Հարցին, թե ինչու՞ հենց ժողովրդական երաժշտությունը, պատասխանում է. «Չեմ կարող հստակ ասել...Միշտ սիրել եմ հայկական ժողովրդական երգերն ու զգացել եմ, որ ժամանակակից կատարողները բավականին լավ չեն ներկայացնում դրանք։ Այդ պատճառով որոշեցի սեփական մեկնաբանությունս տալ»։

Ռուզան Մանթաշյանի չկայացած ելույթը. Ազգային ժողովը նամակ կհղի Բունդեսթագին

Ափօն ոչ միան վերամշակում է ժողովրդական երգերը, այլև իր սեփական երգերն է գրում նույն ոճով։ Դրանց մեջ նյարդայնացնող արևելյան մեղեդիների խառնուրդ չկա, երգերը գրված են մաքուր ու գեղեցիկ հայերենով։ Նա էլ դրանք կատարում է իր հանգիստ, թավ ձայնով։

Սակայն Ափօն միայն հայերեն չի գրում։ Նա կատարումներ ունի նաև եբրայերենով, անգլերենով ու արաբերենով։ Երաժիշտը հիմնականում այդ երգերը կատարում է իր Apo & the Apostles խմբի հետ։

Երևանում հաշմանդամի սայլակին նստած տղամարդը երգում է «Չունի աշխարհը քեզ նման» երգը

Հիմա Ափօն երկու տեսահոլովակ է նկարահանում։ Առաջինն արաբերեն երգի համար է, նա այն կներկայացնի խմբի հետ, երկրորդը` հայերեն նոր սոլո–կատարման։

Նշենք, որ Ափօ Սահակեանը երկու անգամ` 2014 ու 2019 թվականներին համերգ է տվել Հայաստանում։

«Առաջինը լավ չեմ հիշում, երևի` այդքան տպավորիչ չէր։ Իսկ վերջինը շատ լավ անցավ, կարծում եմ` մոտ ապագայում արժե ևս մեկ համերգ կազմակերպել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է նա։

Музыкант Дан Гарибян - Sputnik Արմենիա
Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին

Ափօն գրեթե ամեն տարի հայրենիք է գալիս, ամեն դեպքում` 2006 թվականից սկսած հաստատ այդպես է։ Հաճախ դրանք չպլանավորած, հանկարծակի ուղևորություններ են։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար է հայրենիքից հեռու ապրելը։

«Շատ ուրախ եմ, որ հայ եմ։ Գնահատում եմ այդ փաստը բոլոր դրական ու բացասական կողմերով։ Սփյուռքահայի կյանքը, հատկապես` Երուսաղեմում, իր բարդություններն ունի։ Անընդհատ փորձում ես գտնել պատասխանը` ո՞րն է քո տունը` Երուսաղեմը, թե՞ Հայաստանը։ Եթե հայկական թաղամասը Հայաստանի մի մասն է, ապա ի՞նչ դերակատարություն ունեն այստեղ ապրողները։ Պետք է աշխատես հայկական թաղամասի, թե՞ Հայաստանի բարգավաճման համար։

Օտար երկրում երաժշտությամբ զբաղվելու հարցում, Ափօյի խոսքով, առանձնապես բարդություններ չկան։

«Ես ծնվել, ապրում ու դեռ ապրելու եմ Հին Երուսաղեմի հայկական թաղամասում։ Իսրայելի հասարակությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում տարբեր մշակույթների հանդեպ, այնպես որ ինձ համար շատ հաճելի է հայկական երաժշտությունը ներկայացնել այլ ազգերին»։

Հարցին, թե երբ է նա Երևանում համերգ տալու, երաժիշտն ասեց, որ չի կարող հստակ օր նշել, բայց դա կլինի մոտ ապագայում, քանի որ ցանկությունը շատ մեծ է։

Լրահոս
0