00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանի հայերը 3 խմբի են բաժանվել. Սաթինեն պատմում է` ինչ մտահոգություններ ունեն նրանք

© Photo : provided by Satine TadevosyanСатине Тадевосян
Сатине Тадевосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինաստանում ապրող հայուհուն զայրացրել են համացանցում հրապարակվող տեղեկությունները և զարմացրել է այն կազմակերպվածությունը, որ այս իրավիճակում դրսևորում է երկրի իշխանությունը։ Սերբ ամուսնու հետ ապրող Սաթինեն մանրամասներ է հայտնում Չինաստանից։

Մարիաննա Փայտյան, Sputnik

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Չինաստանի Ուհան նահանգում կարանտին է հայտարարված, սակայն արդեն երեք տարի Չինաստանում բնակվող Սաթինե Թադևոսյանը նշում է, որ իրավիճակը երբեմն արհեստականորեն չափազանցվում է։

«Չինաստանի մասին խոսելիս Հայաստանում հաճախ են մոռանում, թե տարածքով ինչ մեծ երկրի հետ գործ ունեն։ Յուրաքանչյուր նահանգ կարծես մի առանձին պետություն լինի, կորոնավիրուսի համաճարակի այս օրերին էլ ամեն նահանգում իրավիճակն այլ է։ Օրինակ` ես ապրում եմ Անհույ նահանգի Հեֆեյ քաղաքում. թեպետ սահմանակից ենք Հուբեյ նահանգին, որի վարչական կենտրոնը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքն է, բայց մեզ մոտ խուճապ չկա»,– ասում է նա։

© Photo : provided by Satine TadevosyanՍաթինե Թադևոսյան
Չինաստանի հայերը 3 խմբի են բաժանվել. Սաթինեն պատմում է` ինչ մտահոգություններ ունեն նրանք - Sputnik Արմենիա
Սաթինե Թադևոսյան

Հեֆեյը մոտ 12 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է, Սաթինեի խոսքով` իրենց նահանգում տրանսպորտն էլ է աշխատում, թեպետ ավտոբուսի, մետրոյի երթևեկության հաճախականությունը նվազել է, օրինակ` ոչ թե 3 րոպեն մեկ, այլ, ասենք, 20 րոպեն մեկ պարբերականությամբ է գնացքը ժամանում, բայց երթևեկությունը կաթվածահար չէ։

«Այնպես է ներկայացվում, թե Չինաստանում բոլոր խանութները փակ են, մենք ուտելիք չունենք և այլն։ Դա այդպես չէ։ Մեր թաղամասում մոտ 15 փոքրիկ խանութ կա, դրանցից այս պահին 3-ն են աշխատում։ Հնարավոր է` խանութները աշխատաժամանակը կրճատեն 3-4 ժամով, բայց մեծ, ցանցային սուպերմարկետները բոլորն էլ աշխատում են։ Այնպես չի լինում՝ ցանկանանք ուտելիք գնալ, չկարողանանք ու սոված մնանք»,- ասում է Սաթինեն ու ավելացնում` փակ են այն խանութները, որոնց անհրաժեշտությունը համաճարակի այս օրերին չկա (հեռախոսի վաճառքով զբաղվող խանութ և այլն)։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը

Չինաստանում ամեն քաղաք բաժանված է համայնքների, համայնքներն էլ՝ թաղամասերի, որոնք առանձնացված են դարպասներով, ունեն 3-4 մուտք։ Դրանցից յուրաքանչյուրը կա՛մ անվտանգության աշխատակիցն է հսկում, կա՛մ կառավարվում է քարտային համակարգի միջոցով, որպեսզի օտար մարդը թաղամաս չմտնի։ Այս օրերին այդ մուտքերից ներս մտնող յուրաքանչյուրի ջերմությունը չափվում է ապահովության համար։ Հեֆեյ նահանգում ներքին հրաման կա՝ եթե որևէ թաղամասում վարակված մարդ հայտնաբերվի, այդ թաղամասը փակվում է ներս ու դուրսի համար՝ ոչ ոք դուրս չի գալիս, ոչ ոք ներս չի գալիս։

© Photo : provided by Satine TadevosyanՄուտքերի մոտ չափվում է յուրաքանչյուր ներս մտնողի ջերմությունը
Չինաստանի հայերը 3 խմբի են բաժանվել. Սաթինեն պատմում է` ինչ մտահոգություններ ունեն նրանք - Sputnik Արմենիա
Մուտքերի մոտ չափվում է յուրաքանչյուր ներս մտնողի ջերմությունը

«Նույնիսկ այս դեպքում իշխանությունն ասում է՝ մի անհանգստացեք, դուք սննդի խնդիր չեք ունենա, ամեն օր ձեր ընտանիքի համար համապատասխան չափաբաժնով սնունդ կբերվի՝ բանջարեղեն, միս և այլն»,– ասում է Սաթինեն։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը համընկավ չինական ամանորյա արձակուրդի հետ։ Վիրուսը լիներ, թե չլիներ, բայց ամբողջ երկրում հունվարի 24-ից մինչև փետրվարի 2-ը բոլոր կառույցները փակ էին լինելու, պետական կառույցները նույնիսկ հունվարի 8-ից են տոնական արձակուրդը սկսել։ Հիմա, սակայն, արձակուրդն անժամկետ երկարացվել է։ Չինացի տարբեր գիտնականների կանխատեսումներով՝ վիրուսն իր գագաթնակետին կհասնի փետրվարի 10-14–ին, հետո աստիճանաբար կնահանջի, ու իրավիճակը կկարգավորվի։

Սաթինենին զայրացրել են համացանցում անվերջ տարածվող այն նյութերը, որոնցում Չինաստանի ամբողջ բնակչությունը ներկայացվում է որպես շուն, չղջիկ, օձ, խավարասեր ուտող։

«Այս տարիների ընթացքում մի անգամ չի եղել գնամ ռեստորան, տեսնեմ՝ կողքիս նստած տղամարդը չղջիկով ապուր է ուտում։ Այո, նման բաներ ուտողներ էլ կան, բայց նրանք Չինաստանի բնակչության երևի մի տոկոսն են կազմում»,- ասում է նա` նշելով, որ միջատներով, տարատեսակ կենդանիներով սնվելն ավելի ընդունված է Չինաստանի հարավային նահանգներում, այն էլ՝ մի քանի քաղաքներում, և բնակչության միայն մի մասն է դրանցից օգտվում։

© Photo : provided by Satine TadevosyanՍաթինե Թադևոսյան
Չինաստանի հայերը 3 խմբի են բաժանվել. Սաթինեն պատմում է` ինչ մտահոգություններ ունեն նրանք - Sputnik Արմենիա
Սաթինե Թադևոսյան

Օրերս համացանցում քննարկումների թեմա դարձավ Չինաստանից վերադարձած երիտասարդի այն հայտարարությունը, թե 300 ընտանիք ուզում է Հայաստան վերադառնալ, բայց «փող չունի»։ Սաթինեն ծիծաղում է. Չինաստանում նույնիսկ ամենացածր աշխատավարձը մի քանի անգամ բարձր է հայաստանյան աշխատավարձից։ Չի ժխտում, որ կան ընտանիքներ, որոնք ավիատոմսերի ծախսեր չէին նախատեսել, ընտանիքն էլ չորս, հինգ հոգուց է բաղկացած, հետևաբար նրանց վերադարձը ծախսատար է, ու այս դեպքում կարող է ֆինանսական խնդիր լինել, բայց դա համատարած չէ ու հարյուրների չի հասնում։

Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերն ավելանում են. Հայաստանն ԱՀԿ–ից ևս 200-ը կստանա

Սաթինեին զարմացրել է այն կազմակերպվածությունը, որ այս իրավիճակում դրսևորում է Չինաստանի իշխանությունը։ Տեղեկության պակաս չկա, Մարդկային ռեսուրսների և սոցիալական անվտանգության նախարարությունը Wechat-ում հատուկ բաժին է ստեղծել, որտեղ ամեն օր ներկայացնում է՝ քանի մարդ է այս պահին վարակված, քանի նոր վարակվածներ կան, քանիսն են կասկածվում, քանիսն են առողջացել, քանի մահ կա։

Ներկա դրությամբ Սաթինեն սերբ ամուսնու հետ Չինաստանը լքելու մտադրություն չունի. ասում է` այս պահին Չինաստանում ավելի ապահով է, քան Հայաստանում։ Աստված մի արասցե, եթե վարակվի, Չինաստանում բուժվելու ավելի մեծ հավանականություն կա, որովհետև բժիշկները գիտեն, թե ինչի հետ գործ ունեն։ Փոխարենը Սաթինեն ունի մտահոգություն՝ եթե, օրինակ, առաջիկա օրերին իրավիճակն այնպիսի ընթացք ստանա, որ Չինաստանից անհապաղ մեկնելու կարիք լինի, ի՞նչ է Հայաստանը ձեռնարկելու իր քաղաքացիներին տարհանելու համար։

Մտահոգությունը տեղին է, որովհետև արդեն մոտ հինգ տասնյակ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Չինաստան, մյուս ավիաընկերությունները նվազեցրել են ուղղությունները, հարևան երկրները հերթով փակում են Չինաստանի հետ սահմանները, հետևաբար ինչպե՞ս են կարիքի դեպքում տարհանվելու Հայաստանի քաղաքացիները։ Դրանից բացի մեկ այլ մտահոգություն էլ ունի. արդյոք տարհանումը լինելու է միայն ՀՀ քաղաքացիների, թե նրանց ընտանիքների համար։ Սաթինեն Չինաստանում ապրող միակ ՀՀ քաղաքացին չէ, որ ընտանիք է կազմել օտարերկրյա քաղաքացու հետ, հետևաբար այս հարցը միայն Սաթինեին չէ, որ մտահոգում է։

Студент Ереванского государственного университета Янгминг Фанг - Sputnik Արմենիա
Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին

Չինաստանում ապրող հայերը միմյանց հետ կապ են պահում սոցիալական ցանցերում ստեղծված խմբերի միջոցով։ Դրանցում ծավալվող զրույցներից գիտի՝ հիմա Չինաստանի հայերը երեք խմբի են բաժանված. մարդիկ, որոնք ուզում են րոպե առաջ Հայաստան վերադառնալ, որովհետև խուճապի մեջ են, երկրորդ խմբում ընտանիքներ են, որոնք ուզում են վերադառնալ, բայց խնայողությունները չեն բավականացնում, և վերջապես հայեր, որոնք մտադրություն չունեն Չինաստանը լքելու։ Նրանք հավատում են, որ չինացիներն իրենց կազմակերպվածությամբ ու համերաշխությամբ առաջիկա օրերին կհաղթեն համաճարակը։

Նշենք, որ Հուբեյ նահանգի հետ սահմանները փակ են, իշխանությունները հորդորում են անխտիր բոլորին տանը մնալ, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, անպայման օգտագործել շնչադիմակ, ձեռքերը հաճախակի լվանալ, օգտագործել հատուկ ախտահանող նյութեր։

Փետրվարի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 24,423 է. նախորդ օրվա համեմատ ցուցանիշն ավելացել է 3952–ով, 23,260-ը կասկածվում են, ապաքինվել են 948–ը (309-ով շատ), մահացել` 492–ը (67-ով շատ)։ Թեպետ վարակվածների թիվը կտրուկ աճում է, բայց դրական տեղաշարժ կա. ապաքինվածների թիվը գերազանցում է մահվան դեպքերը։

Հայաստանում մարդկանց մոտ խուճապ կա. որ դեպքում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ անցկացնում

Լրահոս
0