ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի— Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ` մի շարք տնտեսվարող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել` շաքարավազի շուկայում հնարավոր խախտումների համար. Facebook սոցիալական ցանցի իր էջում այս տեղեկությունը գրառել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Վարչական վարույթ է հարուցվել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «ՍԱՍ Գրուպ» ընկերությունների նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերոհիշյալների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել շաքարավազի շուկայում հնարավոր գերիշխող դիրքի և հակամրցակցային պայմաններ ստեղծելու համար։
ORSIS–ի աղմկահարույց գործում արծարծվում է պաշտպանության փոխնախարարի անունը
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ», «Սիթի» ընկերությունները փաստացի պատկանում են նրան։ Իսկ հայտնի «ՍԱՍ գրուպը» պատկանում է ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանին։