00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թովմասյանի անմեղության կանխավարկածը ռեպորտաժում խախտվել է, բայց ՀՌՀ–ն ոչինչ անել չի կարող

© © Sputnik / Asatur YesayantsПредседатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում չօգտվել գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկման գործիք:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել` պարզաբանելով նաև տեսանյութի առնչությամբ  իրենց գործառույթները։

Այդ չարաբաստիկ գրիչը, որ սկզբում Թովմասյանի ձեռքում էր, իսկ հետո հայտնվեց Փաշինյանի մոտ

Հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի ռեպորտաժում նշվում է, որ 2010-14-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պաշտոնե պատասխանատու է եղել նոտարական գրասենյակների գործունեության համար, սակայն, ըստ ՀՔԾ–ի, «խոչընդոտել է այն և ճնշել նոտարների» գործունեությունը:

«Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրավասու չէ միջամտել հանրային հեռարձակողի, ինչպես նաև այլ` մասնավոր հեռարձակողների բովանդակային քաղաքականությանը։ Բացի այդ, անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում»,–նշված է ՀՌՀ–ի հայտարարության մեջ։

Հանձնաժողովը համոզված է,որ վերոհիշյալ սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է:

Նշվում է նաև, որ իրենք բազմիցս հրավիրել են գործադիր և օրենսդիր մարմինների ու հանրության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այս և նմանատիպ օրենսդրական բացերը (բազմաթիվ այլ երկրներում այս խնդիրները օրենսդրորեն կարգավորված են) նվազեցնում են հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները։ Մյուս կողմից, ժովրդավարական երկրներում նման խնդիրները լուծվում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինների կողմից:

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հանրայինն ու ՀՔԾ–ն խախտել են Թովմասյանի անմեղության կանխավարկածը. ՄԻՊ–ի հայտարարությունը

Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ անմեղության կանխավարկածի, ինչպես նաև լրագրողական վարքագծի խախտումներն ավելի հաճախ տեղ են գտնում մի շարք մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումներում, սակայն այդպիսի խախտումները չեն արժանանում հանրության, քաղաքական ուժերի ուշադրությանը:

ՀՌՀ–ն նաև իր տարակուսանքն է հայտնում, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվել է պարզաբանումներ ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ:

Ընտանիքը սրբություն է, չպետք է մտնել այնտեղ. Ծառուկյանը` Թովմասյանի դստեր պատմության մասին

Հանձնաժողովը կոչ է անում հեռարձակողներին պահպանել լրագրության մեջ միջազգայնորեն ընդունված կանոններն ու նորմերը, չօգտվել  գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական և անձնական շահերի սպասարկման գործիք:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես հայտարարություն էր տարածել` ասելով, որ ռեպորտաժում մեջբերվող տեղեկությունները, որ, ըստ տեսանյութի, տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից: Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս` քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի: Դրանից բացի, լրատվամիջոցն ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը:

Լրահոս
0