Ֆրանսիական Լիլ քաղաքում բնակվող Հակոբ Ղասաբյանը մասնակցել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայնը» երաժշտական շոուին:
16-ամյա տղան ելույթի համար ընտրել է ժյուրիի կազմում ընդգրկված աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանի երգը։
«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին
Նա «Broken Vow» երգն ընտրելիս, ամենայն հավանականությամբ, ցանկացել է ընդգրկվել հենց Ֆաբիանի թիմում, բայց երգչուհին այդպես էլ չի շրջվել, թեև հենց առաջին նոտաներից հասկացել է` ինչ է երգում տղան։
«Սա իմ երգն է»,– զարմանքով արձագանքել է նա։
Երիտասարդ հային «Ձայնին» մասնակցելու իրավունք է տվել ժյուրիի մեկ այլ անդամ`ֆրանսիացի երգիչ և մի շարք երգերի հեղինակ Պասկալ Օբիսպոն. Նա Հակոբի կողմ է շրջվել ելույթի ավարտից մի քանի վայրկյան առաջ: