https://arm.sputniknews.ru/20200203/mtahogiche-hayastani-sd-i-shurj-dzevavorvac-konflikty-venetiki-handznajoxovi-naxagah-21929232.html
Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
Sputnik Արմենիա
Ջիանի Բուքիքիոն նշել է, որ ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա: 03.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-03T19:38+0400
2020-02-03T19:38+0400
2020-02-03T19:41+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/59/21555992_0:150:1600:1055_1920x0_80_0_0_4079db110791ed9ad80fb64fac6c2344.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2155/59/21555992_0:62:1600:1067_1920x0_80_0_0_82556233ef257ad142cd429df8c954eb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, սահմանադրական դատարան, հրայր թովմասյան, նիկոլ փաշինյան, վենետիկի հանձնաժողով
աշխարհ, սահմանադրական դատարան, հրայր թովմասյան, նիկոլ փաշինյան, վենետիկի հանձնաժողով
Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ
19:38 03.02.2020 (Թարմացված է: 19:41 03.02.2020) Ջիանի Բուքիքիոն նշել է, որ ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խոսել է Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:
«Ինձ շարունակում է մտահոգել Հայաստանի Սահմանադրական դատարանին շուրջ ձևավորված բացահայտ կոնֆլիկտը», - ասված է նրա հայտարարության մեջ:
Ջիանի Բուքիքիոն հղում է արել 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարականերին, ըստ որի ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա:
Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»
«Հայաստանում արված վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստում իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:
Թովմասյանի անմեղության կանխավարկածը ռեպորտաժում խախտվել է, բայց ՀՌՀ–ն ոչինչ անել չի կարող
Հիշեցնենք, ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողները նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: