00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է խանգարել Բաբաջանյանին, որ գերի վերցնի Հիտլերին

© Photo : press office of the MoD of RFМаршал Амазасп Хачатурович Бабаджанян принимает парад на Красной площади
Маршал Амазасп Хачатурович Бабаджанян принимает парад на Красной площади - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը «Բանակի լեգենդներ» ծրագրի թողարկումը նվիրել է Խորհրդային Միության մարշալ Համազասպ Բաբաջանյանին։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. «Զվեզդա» հեռուստաալիքը պատմել է, թե ինչպես է Համազասպ Բաբաջանյանի հրամանը փրկել հազարավոր բեռլինցիների կյանքը։ «Բանակի լեգենդներ» ծրագրի ընթացքում ներկայացվել են 1945թ–ի ապրիլի 16–ից մայիսի 2–ը տեղի ունեցած իրադարձությունները, երբ Բեռլինում ռեյխսթագի գրոհին զուգահեռ սկսվել է ռեյխկանցլերի նստավայրի գրոհը։ Այդ ժամանակ 11–րդ գվարդիական տանկային կորպուսի գնդապետ Համազասպ Բաբաջանյանն առաջարկել է գլխավոր կառավարական շենքը գրոհել գետնի վրայով և տակով, որտեղ այդ ժամանակ թաքնվել է նացիստական Գերմանիայի բարձրագույն ղեկավարությունը և անձամբ Հիտլերը։

«Յուրի Օզերովի» «Ազատագրում. վերջին գրոհը» կինոպատումի եզրափակիչ ֆիլմում ներկայացված դրվագը սցենարիստների հորինածը չէ», – պատմում է ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Մարշալը։

Վերոհիշյալ դրվագում ֆիլմի հերոսներից մեկն առաջարկում է գերի վերցնել Հիտլերին։ Իրականում այդպես էլ կլիներ, եթե գրոհը կայանար, որովհետև ռեյխկանցլերին հասնելուն մնացել էր ընդամենը 200 մետր։

Парад на Красной площади в ознаменование победы СССР над Германией в Великой Отечественной войне (24 июня 1945). Москвa - Sputnik Արմենիա
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Գրոհային խմբերի հրամանատարը, որն առաջ է շարժվել գետնի տակով, զեկուցել է գնդապետ Բաբաջանյանին, որ գերմանացիները պայթեցրել են Լանդվեր ջրանցքի ջրարգելակները, և թունելները լցվում են ջրով, բայց խաղաղ բնակիչներն ու վիրավորները ռմբակոծություններից պատսպարվելու համար թաքնվել են մետրոյի կայարաններում, լսվել են օգնության ճիչեր։

Հրամանատարը հարցրել է` ի՞նչ անել. փորձել առաջ շարժվե՞լ, թե՞ վերև բարձրանալ ու միանալ վերգետնյա գրոհին։ Բաբաջանյանը հրամայել է դադարեցնել գրոհային խմբերի առաջխաղացումը և օգնել բնակչությանը։

«Ավելի ուշ, երբ Համազասպ Բաբաջանյանն արդեն դարձել էր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, նրան հարցրել են, թե ինչու է այդպես վարվել։ Եթե նա շարունակեր գրոհը և գրավեր ռեյխկանցլերի նստավայրը, պատերազմը մի քանի ժամ շուտ կավարտվեր, իսկ նա կվայելեր այդ պատերազմին վերջակետ դրած մարդու համբավը։ Ապագա մարշալը պատասխանել է` այլ կերպ վարվել պարզապես չէր կարող», – պատմում է հաղորդավարը։

Արցախյան գյուղի «էշի մահը»․ ինչ չգիտեինք մեծ մարշալ Բաբաջանյանի մասին

Ֆիլմում պատմում են նաև Համազասպի մանկության մասին։ Բաբաջանյանների ընտանիքում յոթ երեխա է եղել` երեք որդի և չորս դուստր, ծնողները դժվարությամբ են պահել նրանց։ Անասնապահությամբ հայտնի Չարդախլուում (Բաբաջանյանի հարազատ գյուղը` խմբ.) ապրող ընտանիքն անասուն է պահել։

Открытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване - Sputnik Արմենիա
Մաուզերից մինչև տանկային բրիգադ. այդ դյուրաբորբ ու պինդ Բաբաջանյանը

«Տանը Համազասպին կարճ ասում էին` Համո։ Բնությունը նրան բարձր հասակով չէր օժտել, բայց բռնկուն բնավորության և կատաղի քաջության պատճառով նրանից վախենում էին նույնիսկ ավագ երեխաները։ Տղային «սանձել» է տեղի չոբանը, որն օգնական է դարձրել Համոյին», – ասում է Ալեքսանդր Մարշալը։

Պատմում են, որ մի անգամ Համազասպը հարվածել է անընդհատ նվնվացող տղայի վզակոթին ու իսկույն փայտով հարված ստացել մեջքին։ «Մենք տղամարդ ենք, – ասել է չոբանը, – տղամարդիկ պաշտպանում են թույլերին»։

Պաշտպան լինելը դարձել է ԽՍՀՄ հերոս Բաբաջանյանի ճակատագիրը։

Անմահ գունդը. հայերի հաղթանակների պատմությունները

1945թ–ի հունիսի 11–ին 11–րդ գվարդիական տանկային կորպուսին շնորհվել է «Բեռլինյան» անվանումը, իսկ նրա հրամանատար, գնդապետ Բաբաջանյանը դարձել է Խորհրդային Միության կրկնակի հերոս։

Հետո Բաբաջանյանին շնորհվել է գեներալի, իսկ 1967թ–ին` զրահատանկային զորքերի մարշալի կոչում։

Խիզախ մարշալ Բաբաջանյանը, կամ Թուրքիայում հայկական Սև հովազի համարձակությունը

Լրահոս
0