00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին այսօր էլ են թողնում ծննդատանը. ինչպես կանխել նոր ողբերգությունները

Բաժանորդագրվել
Մանկատան երեխաները մի ամբողջ մանկություն սպասում են մայրիկին։ Խաբված մայրիկներն էլ փնտրում են իրենցից խլված երեխաներին։ Sputnik Արմենիան ոլորտի մասնագետների հետ փորձել է պարզել` որոնք են այս վիճակը ծնող պատճառները և ինչ հետևանքներ կարող են ունենալ բացահայտումները։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Ի հեճուկս Հայաստանի հանրությանը ցնցած անօրինական որդեգրումների դեռ քննվող դեպքերի, մեր երկրում գործող կարգն այսօր էլ ենթադրում է, որ երեխայից հրաժարվող ծնողի հետ շփվում է միայն ծննդատան բուժանձնակազմը։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։

Статуэтка ангела и свеча на кладбище - Sputnik Արմենիա
7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը

«Երբ մենք ասում ենք` բժիշկը խաբեց ծնողին, մենք անտեսում ենք, որ ընթացակարգային բացերն են տեղ թողնում ծննդկանին մանիպուլյացիայի ենթարկելու համար,– ասաց նա,– բժշկի գործը չէ ծննդկանի հետ խոսելը` ուզում ես լքել երեխային, թե չես ուզում։ Իր գործն այդ երեխայի ու ծննդկանի առողջությունն ապահովելն է։ Մնացած` լքել–չլքելու, հոգեբանական խնդիրների, ապրուստի մասին հարցերով պետք է զբաղվեն այլ մասնագետներ։ Եվ քանի որ այս ոլորտը մենք ժամանակին չենք զինել, հիմա քաղում ենք պտուղները»։

Միրա Անտոնյանի դիտարկմամբ` երբ կասկած է առաջանում, որ ծնողը կարող է հրաժարվել երեխայից, ապա այդ մասին պետք է անմիջապես տեղյակ պահեն պատկան մարմիններին։ Դրանից հետո պետք է սկսվի գործընթաց, որը կավարտվի կա՛մ երեխայի որդեգրմամբ, կա՛մ ընտանիքի հետ նրա վերամիավորմամբ։

Այդ առաքելությունն Անտոնյանն առաջարկում է պատվիրակել հատուկ մասնագիտական խմբին։

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց դատախազության բողոքը

«Մասնագետը կնստի, երկար–բարակ կպլանավորի` որտեղ կարելի է ապրել, ինչ հնարավորություններ կան, արդյո՞ք երկխոսության տեղ կա ծննդկանի ծնողների հետ, ովքեր երբեմն չեն ընդունում իրենց դստերն ու նրա զավակին, արդյո՞ք բանակցելու տեղ կա երեխայի հոր հետ, թե ոչ։ Այն դեպքերում, երբ մայրը չի ցանկանում հրաժարվել երեխայից, բայց հնարավորություն չունի, տեղ չունի պահելու, սոցիալական աշխատողը պետք է մտածի տարբերակներ` տուն վարձել, նախնական ծախսերը հոգալ։ Երկմտող մայրիկին պետք է տրամադրվի աջակցության փաթեթ, որ կարողանա առաջին դժվարին փուլում ոտքի կանգնել»,– ասաց Անտոնյանը։

Արտահայտված տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Միրա Անտոնյան. «Հայաստանում ոչ մի որդեգրում գաղտնի չի մնում» - Sputnik Արմենիա
Հայաստանում ոչ մի որդեգրում գաղտնի չի մնում. Միրա Անտոնյանը` աղմկահարույց դեպքերի մասին

«Եթե ծննդատանը ծնողը որոշում է թողնել երեխային, դա ամբողջությամբ ծննդատան գործառույթներում է։ Ծննդատանն իրականացվող քայլերի համար ամբողջությամբ պատասխանատու է առողջապահության ոլորտը»,– ասաց նա։

Ընդ որում, պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ ծնողները երեխաներին լքում են հիմնականում հաշմանդամության պատճառով։ Հայաստանյան խնամքի հաստատություններում այսօր պահվող շուրջ 600 երեխաներից 485-ը հաշմանդամություն ունեն։

Մասնագիտական փորձն Անահիտ Քալանթարյանին ստիպում է եզրակացնել, որ այս խնդիրն ավելի շատ մենթալիտետի, ազգային մտածողության արդյունք է։ Բայց այն կարող է հաղթահարվել, եթե ծնողների հետ մասնագետները ճիշտ աշխատանք տանեն։

«Մենք վերջերս էլ մի դեպք ունեցանք, երբ երեխան ծնվել էր հաշմանդամ, ու ծնողը որոշում էր կայացրել թողնելու, և որևէ միջամտություն չէր օգնել։ Բայց 2 օր առաջ այդ կինը զանգեց ու ասաց, որ իր որոշումը փոխել է։ Այսինքն` մեր մասնագետներն այդ ընտանիքի հետ շատ երկար են աշխատել, ու այդ կինն արդյունքում փոխել է իր որոշումը»,– պատմեց Քալանթարյանը։

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

Նույն մտածելակերպով են առաջնորդվում նաև որդեգիր ընտանիքները։ Դա է պատճառը, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին շատ ավելի հաճախ որդեգրում են արտասահմանցիները։

Այդուհանդերձ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ինտենսիվ կերպով շարունակում է գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների լուծարման գործընթացը։

2 գիշերօթիկ և 1 մանկատուն (Վանաձորի մանկատուն) արդեն լուծարվել են, ևս 1 մանկատուն նախատեսվում է լուծարել հունիսի 2–ին։

«Դա ինձ համար «թասիբի հարց է»». Արթուր Դավթյանն ընդունեց բողոքող մայրերին

Այս գործընթացի բուն նպատակը նախարարությունը մեկնաբանում է այսպես. «Երեխան պետք է ապրի ընտանիքում»։ Դրա համար գերատեսչությունը գնահատում է մանկատների կարիքները` հասկանալու համար, թե որ երեխաներն են այստեղ հայտնվել բացառապես սոցիալական վիճակից դրդված։

«Մենք ուզում ենք աջակցել այս ընտանիքներին, որպեսզի երեխաները վերադառնան տուն։ Հենց այսօր հանդիպում ունեինք մի ծնողի հետ, ում 3 երեխան գտնվում են հաստատությունում, ու իրեն փոքր աջակցություն էր պետք, որպեսզի 6 տարի մանկատանը խնամք ստանալուց հետո երեխաները վերջապես վերադառնան ընտանիք»,–պատմեց Քալանթարյանը։ Նրա խոսքով` այդ կինն ամեն շաբաթ այցելում է իր զավակներին, բայց տուն տանել չի կարող` իր զավակներին սովի ու աղքատության չմատնելու համար։

Оборудование в роддоме Маралика - Sputnik Արմենիա
Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը ևս կողմնակից է կառավարության այս որոշումներին։ Նրա բնորոշմամբ` «երեխան չի կարող մինչև մանկության ավարտը սպասել, թե մաման երբ կգա»։

Մանկատներում ու գիշերօթիկներում, ըստ նրա, երեխաները թողնված են «անորոշ միջանցքներում»` ո՛չ պետությանն են, ո՛չ ծնողներինը։

Բանն այն է, որ ծնողների մեծ մասը երեխայի խնամքը հանձնում է պետությանը, բայց ծնողական իրավունքից չի հրաժարվում։

«Երեխաներն ամբողջ կյանքում սպասում են, թե երբ է ծնողը գալու։ Ծնողն այդպես էլ չի գալիս, իսկ այդ երեխաները չեն որդեգրում, քանի որ նրանց ծնողները պահպանել են իրենց ծնողական իրավունքները»,– ասաց Անտոնյանը։

Մինչդեռ հիմա, ըստ նրա, գիշերօթիկը փակում են և ասում` ծնո՛ղ, պատրաստ ենք քեզ օգնել։ Եթե ծնողը պետության առաջարկած աջակցությունների դիմաց, միևնույն է, հրաժարվում է երեխային հետ վերցնել, հարց է դրվում նրան ծնողական իրավունքից զրկելու ու երեխային որդեգիր կամ խնամատար ընտանիքին հանձնելու։

Հայաստանում 2020թ–ի առաջին օրը լույս աշխարհ է եկել 105 երեխա. ո՞ր երկրներն են առաջատարները

Միրա Անտոնյանի տվյալներով` այսօր Հայաստանում 200-300 ընտանիք տարիներով հերթի մեջ սպասում են, թե երբ կկարողանան երեխա որդեգրել։ Ծնողական իրավունքից զրկելու քաղաքականությունը, Անտոնյանի գնահատմամբ, կոշտ է, բայց տեղին։ «Մի անգամ պիտի ցավ ապրի, որ խնդիրները լուծվեն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է անօրինական որդեգրումների, ծնողներից երեխաներին խաբեությամբ վերցնելու փաստերով ՀՀ ԱԱԾ–ում այսօր քննվող քրեական գործին, Միրա Անտոնյանը հուսով է, որ այդ սարսափելի պատմությունները քննության ավարտին կհերքվեն։

Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, դա կարող է կրկնակի ցավ պատճառել երեխաներից բաժանված ընտանիքներին ու նոր ընտանիքներում մեծացած երեխաներին։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

Անտոնյանը կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորումը շատ ծանր պրոցես է համարում, քանի որ, անկախ արյունակցական կապից, երեխային չմեծացրած մարդիկ, ըստ էության, այդ երեխայի համար արդեն օտար են։

«Հասկանում եմ, որ ցավ է, հասկանում եմ, որ սխալն արդեն տեղի է ունեցել, հասկանում եմ, որ արդար չէ։ Բայց չէ՞ որ երեխան արդեն որդեգրվել է արտասահմանցու կողմից, ադապտացվել է այդ միջավայրում, իրեն լավ է զգում այդ ընտանիքում։ Հարցին եկեք նայենք ոչ այն ծննդկանի տեսակետից, ումից երեխային զրկել են, և ոչ էլ այն որդեգրի տեսակետից, որ գուցե հսկայական գումարներ է ծախսել ու այսքան ժամանակ պահել է այդ երեխային։ Հարցին եկեք նայենք երեխայի տեսանկյունից»,– ասում է Անտոնյանը։

Միրա Անտոնյանի համոզմամբ` երեխային պետք է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ ու թույլ տալ, որ նա որոշի իր ապագան։

Ինչպես Ռուսաստանի մանկատանը հայտնված երեխան փոխեց հայ աղջկա կյանքը

«Երեխան կարող է որոշել կապ պահել կենսաբանական ընտանիքի հետ, գնա, գա, եթե կցանկանա։ Կամ գուցե որոշի վերադառնալ իր կենսաբանական ընտանիք ու այնտեղի ծնողների հետ կապ պահել։ Բայց երեխան պետք է լինի որոշում կայացնողը»,– նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` 2019թ.-ի նոյեմբերին ԱԱԾ–ն հայտարարեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Նախաքննության նախնական տվյալներով` 30–ից ավելի երեխաներ որդեգրվել են Իտալիայի քաղաքացիների կողմից:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0