ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել «Հայփոստի» բաժանմունքներից մեկի վրա։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դիմակավորված հարձակման մասին ահազանգը ստացվել է 17:13-ի սահմաններում։
«Հարձակումը տեղի է ունեցել Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ–65» մասնաճյուղի վրա։ Դեպքի վայրում այժմ օպերատիվ–քննչական խումբն է աշխատում»,–հայտնեցին ոստիկանությունից։
Sputnik Արմենիայի տվյալներով` հարձակում կատարողները երկուսն են եղել՝ մեկը դանակով զինված, մյուսը` զենքին նմանվող առարկայով։ Նրանք դանակի ու զենքի սպառնալիքով աշխատակցի մոտից հափշտակել են գումար, ապա դիմել փախուստի: Դեպքի վայրում է նաև Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը։ Տուժածներ չկան։