00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «Եթե պարտադրված լիներ, ՍԴ դատավորները հեռացված կլինեին պաշտոններից»

Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողների հայտարարությանը, որոնք մտահոգություն են հայտնել ՀՀ կառավարության և ՍԴ նախագահի ինստիտուտների միջև առկա լարվածության առնչությամբ։
Հայրապետյան. «Եթե պարտադրված լիներ, ՍԴ դատավորները հեռացված կլինեին պաշտոններից»

Տաթև Հայրապետյանը կարծում է, որ ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողների հայտարարությունը նախևառաջ ունի խորհրդատվական բնույթ: Թեև այդ կապակցությամբ եղան տարբեր կարծիքներ, սակայն տեքստը շատ պարզ է, արձանագրում է առկա իրավիճակը՝ նշելով, որ մինչ օրս ՀՀ իշխանության ձեռնարկած քայլերը որևէ ձևով չեն հատել որևէ օրենսդրական սահման: 

«Հայտարարությամբ արձանագրվում է, որ կա խնդիր, բայց միևնույն ժամանակ կողմերին կոչ է արվում շարունակել մնալ նույն դաշտում խնդրի հանգուցալուծման ճանապարհին: Համազեկուցողներն ուղղակի լսել էին տարբեր կողմերին, արձանագրել իրավիճակն ու դա ներկայացրել հայտարարության տեքստում»,-ասաց նա:  

Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы - Sputnik Արմենիա
Հայ պատգամավորները Բաքվի ջարդերի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ–ում

Անդրադառնալով Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովի պնդմանը, ըստ որի՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, մինչդեռ շրջանառվում է տեղեկություն, որ դա արվում է պարտադրելու միջոցով, Հայրապետյանը նշեց, որ եթե պարտադրված լիներ, ապա վաղուց նրանք հեռացված կլինեին զբաղեցրած պաշտոնից: Ըստ այդմ՝ կա ոչ թե պարտադրանք, այլ կամավորության սկզբունք, հստակ ժամկետներ և դրանից օգտվելու հնարավորություն: 

«Իհարկե կարող են լինել դատավորներ, որոնք կցանկանան դրանից օգտվել, որովհետև բավականին բարենպաստ օրենք է, որևէ կերպ չի հարվածում նրանց ֆինանսական վիճակին: Ուղղակի խնդրի հանգուցալուծման ճանապարհին սա մեր փնտրած լուծումներից մեկն է: Ամեն դեքում դա ՍԴ դատավորներին տրված հնարավորություն է, իսկ եթե նրանք չեն հեռանում, նշանակում է իշխանությունը չի պարտադրում: Գուցե նրանց մոտ մեկ այլ կողմից չհեռանալու պարտադրանք կա»,-նշեց պատգամավորը:    

Ըստ Հայրապետյանի՝ նույն հայտարարության տեքստում հստակ նշված է նաև այն դրույթը, որ օրինագիծը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ամեն ինչ համապատասխանում է օրենքին ու միջազգային չափորոշիչներին: 

Здание ПАСЕ в Страсбурге - Sputnik Արմենիա
Մտահոգված են. ԵԽԽՎ–ն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն իր խոսքում հիշատակեց Ռոբերտ Քոչարյանին և Հրայր Թովմասյանին, Հայրապետյանը նշեց, որ ադրբեջանցիները քաղբանտարկյալների խնդրի քննարկման համատեքստում շրջվեցին ու սկսեցին քննադատել Հայաստանին, քանի որ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ հետհեղափոխական շրջանում ինքը Հայաստանի հետ համեմատվելու եզրեր անգամ չունի: ԵԽԽՎ-ում հստակ գիտակցում են, որ անջրպետ կա Հայաստանի ու Ադրբեջանի դավանած արժեհամակարգերի միջև:

«Մտադրությունների համար քննադատելը տարօրինակ է». ՌԴ–ն լիազորությունները պահպանեց ԵԽԽՎ–ում

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն էին տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և մտահոգություն հայտնել ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։ Համազեկուցողները նաև կողմերին հորդորել մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։

Լրահոս
0