00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

© Sputnik / Andranik GhazaryanУченики 9-го класса школы имени Азата Симоняна села Камарис на уроке географии
Ученики 9-го класса школы имени Азата Симоняна села Камарис на уроке географии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզի Կամարիսի և Ֆանտանի դպրոցներում լոկալ ջեռուցման համակարգ չկա։ Հնոցապանները գիշերը գնում են դպրոց, էլեկտրական ջեռուցիչները միացնում, որպեսզի առավոտյան սենյակները տաք լինեն։ Չնայած ցուրտ միջանցքներին, դպրոցներում մեծ աշխուժություն է։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Կոտայքի մարզի` Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց ենք այցելել`  դպրոցների ջեռուցման խնդիրը լուսաբանելու։ Չնայած կանխավ զգուշացրել ենք մեր այցի մասին, սակայն զգացվում է` չջեռուցվող միջանցքներում վազվզող երեխաներին որևէ ցուցում չի տրվել` վերարկուները հանելու և ձևացնելու իբր շատ տաք է։ Դասասենյակներն էլ սովորականի պես են ջեռուցվում` էլեկտրական ջեռուցիչով, որը նորմայի սահմաններում 19-20 աստիճան է ապահովում. ավելին, եթե ուզեն էլ, չեն կարող ավելի բարձր ջերմաստիճան ապահովել, հակառակ դեպքում ավտոմատ անջատիչները կմիանան և ամբողջ դպրոցի էլեկտրականությունը կանջատվի։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել. դպրոցներում ջերմաստիճանը չէր համապատասխանել անհրաժեշտ նորմերին։ Կամարիսի դպրոցը նույնպես վերոնշյալ դպրոցների ցանկում է։

Կամարիսի` 282 աշակերտ ունեցող դպրոցում լոկալ ջեռուցում չկա։ Միջանցքներում, բնականաբար, ցուրտ է, իսկ դասասենյակների համար փորձում են այնպես անել, որ ջերմաստիճանը 19-20-ից ցածր չլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դպրոցի տնօրենը` Հրայր Սարգսյանը, պատմում է, որ շենքը երրորդ կարգի վթարային է, ինչը պատշաճ ջերմաստիճան ապահովելն ավելի է դժվարացնում։

© Sputnik / Andranik GhazaryanՀրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

«Շենքը հնարավորինս ամրացրել ենք, բայց այնպես չէ, որ անվտանգ է դարձել։ Նախորդ տարի այստեղից–այնտեղից «մոսկովսկի» պատուհաններ եմ հայթայթել ու եղածը փոխել։ Սակայն շենքի պատերը հին են, ճաքած։ 1977թ–ին կառուցվելուց հետո այն չի հիմնանորոգվել։ Գիշերը ժամը 4–ին հնոցապանը գալիս ու բոլոր դասասենյակների ջեռուցիչները միացնում է, որ առավոտյան տաք լինի»,–նշում է Սարգսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց, Կոտայքի մարզ

Յուրաքանչյուր դասարանում երկուական էլեկտրական ջեռուցիչ է միացված, սակայն դպրոցի սառը միջանցքը չի թողնում, որպեսզի դասասենյակներն այնքան տաքանան, որ բոլոր դասաժամերին առանց վերարկուի հնարավոր լինի «նստել»։

Դպրոցի տնօրենն ասում է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ պետք է նոր շենք կառուցեն` հենց դպրոցի բակում։ Տնօրենը միջանցքի պատուհանից ցույց է տալիս կառուցվելիք դպրոցի տեղն ու աչքերը փայլում են ուրախությունից. մինչև 2026 թվականը պետք է նոր շենք ունենան։

© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս այն տեղը, որտեղ պետք է կառուցվի դպրոցի նոր շենքը, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս այն տեղը, որտեղ պետք է կառուցվի դպրոցի նոր շենքը, Կոտայքի մարզ

Հենց միջանցքում էլ հանդիպում ենք դպրոցի 8–րդ դասարանի աշակերտուհի Դիանա Մարգարյանին, և վերջինս ասում է` ճիշտ է, միջանցքում ցուրտ է, սակայն ինքը չի մրսում, քանի որ ապագա զինվորը պետք է բոլոր պայմաններին հարմարվի։ Այո` ճիշտ կարդացիք, ապագա զինվորը. Դիանան որոշել է դպրոցն ավարտելուց հետո զինծառայության մեկնել։ Ավելին, նա ուզում է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել, սպա դառնալ։ Ասածի վերաբերյալ տարակուսած հայացքս տեսնելով` Դիանան արագ–արագ խոստովանում է` մայրն էլ է նույնկերպ արձագանքում, սակայն ինքն արդեն որոշել է։

© Sputnik / Andranik GhazaryanԴիանա Մարգարյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Դիանա Մարգարյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, Կոտայքի մարզ

«Դե, դպրոցը կավարտեմ ու կտեսնեք»,–ծիծաղելով հավելում է նա։

Դպրոցի մարզադահլիճը, ի դեպ, չի գործում, քանի որ հատակը շարքից դուրս է եկել. ֆիզկուլտուրայի դասերին երեխաները դասասենյակներում շախմատ, շաշկի են խաղում, և միայն տաք եղանակին են դրսում բասկետբոլ, վոլեյբոլ ու ֆուտբոլ խաղում։

© Sputnik / Andranik GhazaryanՖանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի դասաժամ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի դասաժամ

Կոտայքի մարզի 121 աշակերտ ունեցող Ֆանտանի դպրոցի պայմանները շատ չեն տարբերվում Կամարիսի դպրոցում եղած վիճակից` այստեղ էլ լոկալ ջեռուցում չկա, միջանցքներում ցուրտ է, իսկ դասասենյակներում` համեմատաբար ավելի տաք է, քան Կարամիսի դպրոցում։ Ֆանտանի դպրոցը վթարային չէ, դասասենյակներն էլ «եվրոպատուհաններ» ունեն։ Բայց այստեղ էլ հնոցապանը ստիպված է գիշերն արթնանալ ու դպրոց շտապել` ջեռուցիչները միացնելու...

© Sputnik / Andranik GhazaryanՖանտանի դպրոց, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ֆանտանի դպրոց, Կոտայքի մարզ

Ֆանտանի դպրոցի նկատմամբ նույնպես վարչական վարույթ է հարուցվել, քանի որ ստուգայցերի ժամանակ այստեղ ևս պահանջվող նորմերին համապատասխան ջերմաստիճան չի եղել։

Ի տարբերություն Կամարիսի դպրոցի, Ֆանտանում վերջերս` մեկ ամիս առաջ են դպրոցի մարզադահլիճի վերանորոգումն ավարտել։ Մարզադահլիճը չի ջեռուցվում, չնայած դրան, աշակերտները մեծ սիրով են պատրաստվում 1-2 ամիս անց կայանալիք բասկետբոլի հանրապետական մրցումներին։

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Զախարյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Հայկ Զախարյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը` Հայկ Զախարյանը, հպարտությամբ է նշում` անցած տարի դպրոցը  մրցումներում 2–րդ տեղն է զբաղեցրել. այս տարի էլ փորձելու են դրական արդյունք արձանագրել։ Դահլիճում այդ պահին մարզվող 12-րդցիները ևս ոգևորված են խաղում։ Չնայած շատերը որոշել են բուհ ընդունվել, ինչի համար պարապում են, սակայն ֆիզկուլտուրայի դասերից ևս աշխատում են չբացակայել։ Նրանցից Էլենը պատմում է, որ ուզում է Հայ–ռուսական համալսարան ընդունվել, «Շուկայագիտության» բաժնում սովորել, սակայն բասկետբոլի դասերի հաշվին երբեք պարապմունքի չի գնացել։

© Sputnik / Andranik GhazaryanՖանտանի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիները, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ֆանտանի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիները, Կոտայքի մարզ

«Ճիշտ է, այնպես չէ, որ տաք է դահլիճում, բայց վազվզում ենք ու չենք էլ զգում` տաք է, թե ցուրտ։ Բացի այդ, տաքն ու ցուրտը կապ չունեն` եթե որևէ բան շատ ես ուզում ստացվի, անպայման կստացվի,–ասում է Էլենը։

© Sputnik / Andranik GhazaryanՆարինե Աբրահամյան, Ֆանտանի դպրոցի տնօրեն, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Նարինե Աբրահամյան, Ֆանտանի դպրոցի տնօրեն, Կոտայքի մարզ

Դպրոցի տնօրենը` Նարինե Աբրահամյանը, ուրախությամբ է պատմում, որ մարզպետարանն արդեն 5 մլն դրամ է տրամադրել, որպեսզի դպրոցը գազաֆիկացնեն։ Չափագրումներն արդեն իսկ արվել են, այժմ մանր–մունր այլ հարցեր են քննարկում։ Տնօրենի խոսքով` հաջորդ ուսումնական տարում երեխաները ձմեռը կդիմավորեն ավելի տաք դասարաններում։ Ավելին, ուզում են նաև դպրոցի շենքում  նախակրթարան բացել, քանի որ Ֆանտանում մանկապարտեզ չկա և ծնողները ստիպված են երեխաներին Չարենցավան հասցնել, ինչի հնարավորությունը ոչ բոլորն ունեն։

Երբ արդեն Ֆանտանի դպրոցից դուրս էի գալիս, միջանցքում 4-5–րդ դասարանի 3 տղաների հանդիպեցի, դասամիջոցին հավաքվել, թեժ թեմաներից` ընկերուհիներից էին զրուցում։ Կարճ ժամանակում ինձ արդեն «սվոյ» են համարում ու պատմում` մեկը մյուսի ընկերուհուն հասցրել է տեսնել։

© Sputnik / Andranik GhazaryanՖանտանի դպրոցի բարձր դասարանի աշակերտները, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ֆանտանի դպրոցի բարձր դասարանի աշակերտները, Կոտայքի մարզ

«Իր ընկերուհին իմինից սիրուն է»,– անկեղծանում է տղաներից մեկը։

Միջանցքի սառնությունը երեխաներին չի խանգարում, որ դասամիջոցը վայելեն։

Ի դեպ, երկու դպրոցների դասասենյակներում էլ մեր այցի օրը ջերմաստիճանը 19-20 աստիճան էր. աշակերտները վստահեցնում էին` նախորդ օրերին էլ նույնն է եղել։

© Sputnik / Andranik GhazaryanՋերմաչափ, Ֆանտանի դպրոց, Կոտայքի մարզ
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է - Sputnik Արմենիա
Ջերմաչափ, Ֆանտանի դպրոց, Կոտայքի մարզ

Դպրոցի տնօրենների կարծիքով` վարչական վարույթ հարուցելու պատճառը շենքերը համատարած չջեռուցելն է եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով սահմանվել է, որ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում ջերմաստիճանը պետք է առնվազն 18-22 աստիճան լինի։

© Sputnik / Andranik GhazaryanՖանտանի դպրոցի շենքը, Կոտայք
Ֆանտանի դպրոցի շենքը, Կոտայք - Sputnik Արմենիա
1/12
Ֆանտանի դպրոցի շենքը, Կոտայք
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ - Sputnik Արմենիա
2/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս դպրոցի նոր շենքի նախագիծը, Կոտայքի մարզ
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս դպրոցի նոր շենքի նախագիծը, Կոտայքի մարզ - Sputnik Արմենիա
3/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրենը ցույց է տալիս դպրոցի նոր շենքի նախագիծը, Կոտայքի մարզ
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ - Sputnik Արմենիա
4/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց - Sputnik Արմենիա
5/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
© Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ - Sputnik Արմենիա
6/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի աշակերտ
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց - Sputnik Արմենիա
7/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց - Sputnik Արմենիա
8/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց - Sputnik Արմենիա
9/12
Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոց
© Sputnik / Andranik GhazaryanՀրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրեն
Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրեն  - Sputnik Արմենիա
10/12
Հրայր Սարգսյան, Ազատ Սիմոնյանի անվան Կամարիսի դպրոցի տնօրեն
© Sputnik / Andranik GhazaryanԱզատ Սիմոնյանի դիմանկարը
Ազատ Սիմոնյանի դիմանկարը  - Sputnik Արմենիա
11/12
Ազատ Սիմոնյանի դիմանկարը
© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Սարգսյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Կոտայք
Հայկ Սարգսյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Կոտայք - Sputnik Արմենիա
12/12
Հայկ Սարգսյան, Ֆանտանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Կոտայք

Լրահոս
0