ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վարդենիս-Սոթք ճանապարհի ավտոմեքենան բախվել է գնացքին, կա վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին:
«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, նա հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: