00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն». Forbes–ի հոդվածը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցУ баннера с логотипом Forbes на Экономическом форуме в городе Крыница-Здруй.
У баннера с логотипом Forbes на Экономическом форуме в городе Крыница-Здруй. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոդվածի հեղինակի խոսքով` շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն ազգային առաջնահերթություն է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Forbes ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում վերջին տարիների ընթացքում սրընթաց զարգացում ապրող ՏՏ ոլորտի մասին` հանրապետությունն անվանելով աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն։

«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն` Հայաստան» խորագրով հոդվածում հեղինակ Ուեյդ Շեպարդը նշել է, որ վերջին տարիներին տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին,  օրինակ, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն է, Հայաստանը «երկրորդ պլան է մղվել», սակայն երկիրը բռնել է զարգացման մեկ այլ ուղի։

Французский бизнесмен и президент группы компаний Louis Vuitton Moët Hennessy Бернар Арно - Sputnik Արմենիա
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան

Հոդվածի հեղինակը նշել է, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը կենսական անհրաժեշտության առաջնահերթություն է։ Նրա խոսքով` այս ոլորտն առանձնակի խթան ստացավ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ երկիրը «հավատաց իր ապագային»։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում աշխարհի նկատմամբ նոր մոտեցում է ձևավորվել։ Իսկ տեխնոլոգիաները շարժիչ ուժերից մեկն են. «Տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական ստարտափերը և ծրագրային մշակումները վերածնվող ազգի հիմքն են ձևավորում»։

2018 թվականին Հայաստանում ՏՏ ոլորտը 33% աճ գրանցեց, ներկա պահին այն գնահատվում է տարեկան 250 մլն դոլար։ Հանրապետությունում ներկայացված են համաշխարհային հայտնի հսկաները` Microsoft–ը, Google–ը, Intel–ը, IBM–ը, Cisco–ն, Synopsys–ը։

Ուեյդ Շեպարդն իր հոդվածում պատմել է նաև հայկական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հաջողված պատմությունները։

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Forbes–ը հատուկ առանձնացրել է PicsArt ընկերությունը` նշելով, որ փոքր հայկական ստարտափից այն ընդամենը մի քանի տարվա ընթացքում ընդլայնվեց և դարձավ համաշխարհային մասշտաբի ՏՏ ընկերություն։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը ՏՏ ընկերություններին հարկային արտոնություններ է տրամադրում և պետական աջակցման ծրագրեր իրականացնում։ Նման ծրագրերից մեկը հանրապետության դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդնումն է։

Լրահոս
0