ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ՀՀ Զինված ուժերում վերջին մեկուկես տարում կատարված փոփոխությունների մասին տեղեկություն է հրապարակել։
Նրա տեղեկացմամբ` 2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով:
«Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվն ավելացել է 70 տոկոսով։ Արևային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով: Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,–գրել է Փաշինյանը:
«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին
Նշենք, որ 2019–ի օգոստոսին ՀՀ կառավարությունը 2,1 մլրդ դրամ է հատկացրել մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է բարելավել մարտական հերթապահության պայմանները, այդ թվում ՝ մարտական դիրքերն ապահովել հոսող խմելու ջրով։