00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աշխատակիցների սոցապահովման մասին օրենք չկա. արհմիություններն ահազանգում են

© Sputnik / Aram NersesyanМедно-молибденовый рудник в Каджаране
Медно-молибденовый рудник в Каджаране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սոցիալական ապահովությունն աշխատակիցների համար պետք է կանոն դառնա, ոչ թե հարցը լուծվի ձեռնարկությունների հայեցողությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեց այն մասին, որ Հայաստանում մինչ այժմ աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովության մասին օրենք չկա։

Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ն հրաժարվեց քննարկել այլընտրանքային արհմիություններ ստեղծելու հարցը

Փահլևանյանը նշեց, որ նման ապահովագրություն կա առանձին հանքարդյունաբերական ձեռնարկություններում։ Օրինակ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն առողջապահական ապահովագրություն են ստանում։ Սակայն, նրա կարծիքով, դա պետք է նորմա դառնա, ոչ թե մնա ձեռնարկությունների հայեցողությանը։

«Այդ օրինագիծը պետք է կազմվեր 2008 թվականին, այն բազմիցս քննարկվել է, սակայն մինչ այժմ չի ընդունվել», – նշեց նա։

Փահլևանյանի կարծիքով` հարցը պետք է լուծել եռակողմ մոտեցմամբ` աշխատողների, գործատուների ու պետության մասնակցությամբ։ Այդ երեք կողմերի միջև գործում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) ստանդարտներով կնքված հուշագիրը։ Այժմ այդ հուշագիրը պատրաստվում են հերթական անգամ երկարացնել։

Կարևորագույն խնդիրներից մեկը ձեռնարկություններում ստացած վնասվածքների ու մահացության թիվն է։ 2006 թվականին հանքարդյունաբերական ընկերություններում 17 դեպք է եղել, 2019 թվականին` 4։

Геворг Петросян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետրոսյան. «Արհմիությունները պետք չլինեն գործատուի գրպանային կառույց և դառնան անկախ»

«Սակայն այստեղ կարող է մեկ ընդունելի թիվ լինել` զրո։ Մենք միասին ենք ուսումնասիրում դժբախտ պատահարների պատճառները»,–ընդգծեց Փահլևանյանը։

Աշխատող է, ստրուկ չէ. պատգամավորներն առաջարկում են այլընտրանքային արհմիություններ ստեղծել

Ցավոք, նրա խոսքով, պետությունը չի ուժեղացնում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին գործառույթները։ Լրացուցիչ միջոցներ չեն տրամադրվում նաև Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտին։

«Այդ ինստիտուտի մասին հիշում են միայն, երբ պետք է հաստատել աշխատակցի հաշմանդամության ու արտադրության կապը։ Բայց պետք է կանոնավոր կերպով հետազոտել մարդկանց առողջական վիճակն աշխատատեղում», –վստահ է Փահլևանյանը։

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանն իր հերթին նշեց, որ պետությունը պետք է պաշտպանի այն մարդկանց շահերը, որոնք արտադրության ընթացքում են հաշմանդամ դարձել։ Նա պետք է ընկերությունից գումար ստանա անկախ այն բանից, թե ով է սեփականատերը։

«Օրինակ, հանքերից մեկում շահագործող ընկերությունը դադարել է վճարել այն մարդկանց, որոնք հին սեփականատիրոջ օրոք են հաշմանդամ դարձել։

Նրա խոսքով` անհասկանալի է` արդյո՞ք նման դեպքերում պետությունը պարտավորեցնում է փոխհատուցում վճարել։ Պետությունն ու ձեռնարկությունները չէին ասում` արդյո՞ք պայմանագրում նման կետ կա, պայմանագրերի տեքստերն էլ չեն ներկայացնում։

Փոքր ձեռնարկություններում ամեն ինչ ավելի վատ է։ Բիզնեսը չի համագործակցում արհմիությունների հետ ու չի թողնում աշխատանքային պայմանների մոնիթորինգ անցկացնել։

«Որևէ տեղեկության բացակայությունը մեզ ավելի շատ է անհանգստացնում, քան բացասական տեղեկությունները»,–ավելացրեց Փահլևանյանը։

Նշենք` Հայաստանի հանքարդյունահանող ընկերություններում ընդհանուր առմամբ 9-10 հազար մարդ է աշխատում։

Հայաստանին արհմիություններ են պետք. Մանե Թանդիլյանը մի քանի դիտարկում է ներկայացրել

Լրահոս
0