00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ չարաբաստիկ գրիչը, որ սկզբում Թովմասյանի ձեռքում էր, իսկ հետո հայտնվեց Փաշինյանի մոտ

© Photo : Josh VuongРучка
Ручка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է Նիկոլ Փաշինյանի` գրիչի մասին հայտարարությանը հաջորդած սկանդալի մասին։

Անհրաժեշտ եմ համարում նախազգուշացնել` «Korloff» գրիչով երբեք չեմ գրել, բայց ձեռքումս պահել եմ գրելու համար նախատեսված մյուս պարագաները (բացառությամբ սագի փետուրի), ուստի իրավունք ունեմ ասելու` կարևոր չէ, թե ինչով ես գրում, կարևոր է` ինչպես ես գրում։

Փաշինյանն անում է կանխարգելիչ, այլ ոչ թե կիրառական հայտարարություններ՝ հիշելով 1996թ.-ը. Հակոբյան - Sputnik Արմենիա
Գրիչի պատմությունը բացասաբար անդրադարձավ Փաշինյանի իմիջի վրա. Հակոբյան

Իսկ հիմա չարաբաստիկ «Korloff»–ի մասին, որ սկզբում եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ձեռքում, իսկ հետո հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Իսկապես հասարակ գրիչ չէ, և, ինչպես պնդում են գիտակները, դրա գինը կարող է հինգ հարյուր եվրոյի հասնել։ Ինչո՞ւ է այդքան թանկ։ Որովհետև «Korloff»–ը «BIC» չէ, որի մասին կխոսեմ մի քիչ ուշ, այլ ֆրանսիական հայտնի ոսկերչական տուն, որին պատկանում է աշխարհի ամենամեծ ադամանդը` 800 կարատ քաշով։ Նրբաճաշակ և բնականաբար թանկարժեք զարդերից բացի, ժամանակի ընթացքում սկսել է արտադրել աքսեսուարներ, այդ թվում` գրիչներ։

Հարցասերների համար. նման գրիչներ պատրաստելիս օգտագործվում է բարձրորակ ոսկերչական արույր, ֆիրմային կապույտ էմալ, ոսկու շերտ և ադամանդ (կափարիչի վրա), ինչպես նաև շարժական մեխանիզմ։

Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը

«Korloff»–ի բացառիկ ապրանքներն ընտրում են թագավորական ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչները, գործարարները, ստեղծագործական վերնախավի ներկայացուցիչները։ Ապրանքանիշը վաղուց դարձել է նրբաճաշակության հոմանիշ, իսկ արտադրանքը միավորել է այնպիսի հատկանիշներ, որոնք դարձել են ընկերության գլոբալ հաջողության գրավականը։

Եթե ինչ–որ մեկի ձեռքերում իրար կպած երկու «K»–ով գրիչ տեսնեք (ռուսերեն «Ж» տառի նման), իմացեք, որ դա հայտնի «Korloff»–ն է։ Իսկ այդ գրիչն ուրախություն կդառնա, թե փորձաքար, կախված է քաղաքական իրադրությունից։

اقلام ماركات ✒️ قلم ماركة ( korloff) كورلوف  170 ريال  للطلب : Whatsapp : 0580777677  BBM : 7DF2901F

... Իսկ առաջ ամեն ինչ այլ էր։ Ժամանակին գրում էին պողպատյա փետուրներով գրիչներով, թաթախում թանաքամանի մեջ, որը դնում էին գրասեղանի վրա կամ խցկում պայուսակի մեջ ու տանում դպրոց։

Հասկանալի է, որ թանաքը (հիմնականում մանուշակագույն) թափվում էր, կեղտոտում ոչ միայն ձեռքերը, այլ նաև հագուստը, և պարզ չէ, թե որքան երկար կարող էր շարունակվել այդ ամենը, եթե 60–ականների սկզբին չհայտնվեին գնդիկավոր գրիչները։ Բայց անցումը դեպի լուսավոր ապագա ակնթարթային չի եղել։

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседаний совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

Գրիչները (դրանք անվանում էին նաև «ինքնահոս») կարող էին օգտագործել մի քանի անգամ։ Այսինքն` ժամանակ առ ժամանակ պետք էր թանաք լցնել, իսկ դրա համար ոչ միայն գումար էր պետք, այլև ժամանակ։ Երևանի կենտրոնում կար ընդամենը 3-4 լիցքավորման կետ (գլխավորը Աբովյան փողոցում էր` Կենտրոնական հանրախանութի նախասրահում)։ Լիցքավորող վարպետը գրիչի միջից հանում էր բարակ միջուկը, մեջը գել լցնում (որպես կանոն` կրկին մանուշակագույն և կրկին աղտոտելով ոչ միայն շրջակա միջավայրը, այլ նաև սեփական ձեռքերը)։

Բայց ամեն դեպքում ավելի լավ էր և ուրախ։ Ուրախ էր, երբ կոմիսիոն խանութներում հայտնվում էին գրիչները, խոռոչում` աղջիկ. գրիչը պահում էիր մի ուղղությամբ, աղջիկը հագնված էր, շրջում էիր հակառակ ուղղությամբ` մերկանում էր...

Բայց այդ ընթացքում Ամերիկայում հայտնվեց այն, ինչից աշխարհի բնակչությունն օգտվում է մինչ օրս` «BIC» գրիչները։

Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի

Հասարակ դիզայնը, հուսալիությունը և մատչելիությունը նպաստեցին, որ այդ գրիչները կոմերցիոն հաջողություն ունենան եվրոպական շուկայում։ Հաջողությունն ամրապնդելու համար «BIC»–ը մեկ միլիոն դոլարով գնեց փետուրե գրիչների արտադրությամբ զբաղվող ամենահին ընկերության` «Waterman Pen Company»–ի բաժնետոմսերի 60 տոկոսը։ «BIC»–ը վերանվանվեց «Waterman-BIC Pen Corporation», իսկ կենտրոնակայանը տեղափոխվեց Միլֆորդ (Կոնեկտիկուտ)։

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

Պատկերի ամբողջության համար. «Waterman-BIC»–ն անցկացրեց գովազդային ագրեսիվ արշավ` համոզելու համար, որ 29 ցենտ արժողությամբ գրիչը ոչնչով չի զիջում մրցակիցների` 10 անգամ թանկ արտադրանքին։ Ջանքերը պսակվեցին հաջողությամբ. 1967թ–ին ընկերությունը սկսեց տարեկան վաճառել ավելի քան 500 միլիոն գրիչ` գրավելով շուկայի մոտ 60 տոկոսը։

Իսկ թանկարժեք իրերի սիրահարնե՞րը։ Նրանք էլ խնդիր չունեն։ Լավագույն էլիտար գրիչներն առաջարկում են «Parker»–ը, «Montblanc»–ը և ուրիշ ընկերություններ։

Մի խոսքով` գնեք, նվիրեք, նվեր ընդունեք, բայց գլխավորը` հիմարություններ մի գրեք և մի արեք։

Լրահոս
0