00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը

© Photo : press office of the MFA od RA Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава
 Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այսքան երկար դեռ երբեք չէին զրուցել. երկօրյա հանդիպումը Ժնևում տևեց ավելի քան 10 ժամ։
Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը

Ճիշտ է, երկու երկրների ներկայացուցիչների ավելի երկարատև հանդիպումներ էլ են եղել, օրինակ` Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը մոտ 20 տարի առաջ Քի Ուեստում բանակցել են մի քանի օր շարունակ, բայց նման երկարատև հանդիպումներ միայն նախագահների մակարդակով են եղել։

Չգիտեմ՝ նկատեցի՞ք արդյոք, թե ինչ տարօրինակ ու հակասական արտահայտություններ կան արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ։ Մի կողմից՝ ասվում է, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, մյուս կողմից՝ շեշտվում է բանակցությունների գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Հիմա ասեք խնդրում եմ՝ եթե ես չգիտեմ, թե ինչի մասին են պայմանավորվում արտգործնախարարները, ես ինչպես պիտի պատրաստվեմ խաղաղության։ Չէ՞ որ ես պիտի հստակ իմանամ՝ ինչ գին ունի այդ խաղաղությունը, ինչ տեսակի և որակի է լինելու այդ խաղաղությունը, վերջապես ով և ինչպես է ապահովելու այդ խաղաղությունը։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова при посредничестве МГ ОБСЕ (январь 2020). Женева - Sputnik Արմենիա
Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները

Հետաքրքիր է՝ եթե ես հիմա պաշտոնապես հայտարարեմ՝ ես պատրաստ եմ խաղաղությանը, գոնե դրանից հետո ինձ կասե՞ն, թե ինչպիսին է այն խաղաղությունը, որին ես պատրաստ եմ։ Խիստ կասկածում եմ։

Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Բոլորովին այլ է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս շաբաթ Դոնալդ Թրամփը հրապարակեց իսրայելա–պաղեստինյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որտեղ շատ մանրամասն՝ 180 էջանոց փաստաթղթում նկարագրված է ապագա խաղաղությունը։ Խոսքն առաջին հերթին տարածքների ապառազմականացման մասին է, այսինքն՝ արաբները հրաժարվում են զինված պայքարից և դուրս են բերում զենքն ու ռազմականացված ստորաբաժանումները սահմանամերձ գոտիներից։ Ի դեպ, սահմաններն էլ, ըստ Թրամփի ծրագրի, կարող են վերանայվել։

Խաղաղությունն այս դեպքում նաև տեխնոլոգիական առաջընթաց է նշանակում՝ իսրայելցիները պարտավորվում են ամեն կերպ աջակցել պաղեստինցիներին, որպեսզի նրանց պատկանող տարածքներում ստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ժամանակակից կենտրոններ, մոտավորապես՝ Սիլիկոնային հովիտներ։

Սա, իհարկե, պաղեստինցիների համար գայթակղիչ է, մանավանդ, որ կոնկրետ գումար էլ է նշված՝ առաջիկա 10 տարիների ընթացքում Պաղեստինի զարգացման համար տրամադրվելու է մի կլորիկ գումար՝ 50 միլիարդ դոլար։

Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը

Ի՞նչ է պահանջվում պաղեստինցիներից։ Առաջին հերթին նրանք պետք է պաշտոնապես ճանաչեն Իսրայել պետությունը։ Բնականաբար, Իսրայելն էլ պիտի ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն։ Պաղեստինցիները նաև պետք է հրաժարվեն հակաիսրայելյան քարոզչությունից և փախստականներին վերադարձնելու պահանջից։ Նաև ընդունեն, որ Երուսաղեմը Իսրայելի պաշտոնական մայրաքաղաքն է։ Փոխարենը Իսրայելն էլ պիտի համաձայնի, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է։

Իսրայելի համար այս բոլոր առաջարկները, կարծես թե, ընդունելի են։ Մնում է պարզել, թե որքանով է Թրամփի ծրագիրը ընդունելի պաղեստինցիների համար։ Այստեղ բարդություններ կան։

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը և նրա մերձավորները միգուցե կընդունեին այս ծրագիրը, բայց նրանք շատ լավ գիտեն, որ այդ դեպքում կհայտնվեն արմատական խմբավորումների թիրախում։ Բառիս բուն իմաստով՝ կարող են ուղղակի վերացվել ֆիզիկապես։

Այո, շատ դժվար է ասել, թե որքանով է իրագործելի Թրամփի ծրագիրը, բայց այդ ծրագիրը գոնե հրապարակվել է, այն կարելի է քննարկել շարքային քաղաքացու մակարդակով։ Մեր դեպքում ամեն ինչ այնքան անորոշ է, որ նույնիսկ քննարկելու առարկա չկա, և մնում է միայն ենթադրություններ անել, թե ինչի մասին են այդքան երկար խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այս վերջին երկու օրերին։ Ու կռահել, թե ինչպիսին է լինելու այն խաղաղությունը, որին պետք է պատրաստ լինենք։

Մինասյան․ «Առաջիկայում ինտենսիվ բանակցություններ, լուրջ առաջընթաց դժվար է ակնկալել»

Լրահոս
0