Բելգիայում ֆուտզալի Հայաստանի հավաքականը շատ կարևոր հաղթանակ տոնեց` 3:1 հաշվով առավելության հասնելով Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ: Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձան Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը և Դավիթ Ասլյանյանը:
Չեռնոգորիայի հետ Հայաստանի հավաքականի խաղն անհամեմատ ավելի լավ ստացվեց խմբային փուլի առաջին խաղի համեմատ: Նախ մեր տղաները անհամեմատ շատ գոլային պահեր ստեղծեցին, և, բացի այդ էլ, ավելի շատ գոլ խփեցին, քան բաց թողեցին: 3:1 հաշվով հաղթանակից հետո, Հայաստանի հավաքականը իրական շանսեր ունի հաջորդ փուլ անցնելու համար:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մրցաշար մեկնելուց առաջ ուժեղացվել է արտասահմանցի մի քանի ֆուտբոլիստներով: Առաջին տուրում, չնայած հիմնականում հավասար պայքարին, մերոնք պարտվեցին Բելգիայի ընտրանուն 2:5 հաշվով: Բայց երկրորդ խաղում, որը առանցքայինն էր մեր ընտրանում համար, Հայաստանի հավաքականը շատ կազմակերպված ու ագրեսիվ խաղի շնորհիվ տոնեց առաջին հաղթանակը:
Վարդան Մինասյանը 2019 թ–ի լավագույն մարզիչ ճանաչվեց. ովքե՞ր են եռյակում
Փետրվարի 1-ին մեր հավաքականը խմբային փուլում անցկացնելու է վերջին խաղը: Մրցակիցը Շոտլանդիայի հավաքականն է: Հաղթանակի դեպքում մեր ընտրանին կհաղթահարի որակավորման փուլը: