00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուրս կգանք բեմ ու ելույթ կունենանք Հովիկի համար». ՈՒՀԱ–ի անդամները կշարունակեն պայքարը

© Photo : Instagram / armyanskaya_sbornayaАрмянская сборная по КВН
Армянская сборная по КВН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի է` երբ ՈՒՀԱ–ի Բարձրագույն լիգա անցած «Հայկական հավաքականի» թիմը բեմ կբարձրանա։ Տղաներն իրենց ելույթը կնվիրեն հիվանդանոցում գտնվող Հովիկ Գրիգորյանին։

ԵՐԵՎԱՆ, 30 Հունվար — Sputnik. Ուրախների և հնարամիտների ակումբի Բարձրագույն լիգա անցած «Հայկական հավաքականի» անդամ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց դրական տեղաշարժ են տեսնում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՈՒՀԱ–ի անդամ Արարատ Հակոբյանը։

Медиатур, посвященный 115-летию Морозовской детской городской клинической больницы, Москва - Sputnik Արմենիա
Հովիկը կոմայի մեջ է. ՈՒՀԱ–ի «Հայկական հավաքականի» մասնակիցներից մեկն օգնության կարիք ունի

«Բժիշկները մեզ հայտնեցին, որ Հովիկն այսօր իրեն մի փոքր ավելի լավ է զգում, այլևս խորը կոմայի մեջ չէ։ Բայց պետք է սպասենք, քանի որ ուղեղում առկա մեծ հեմատոմայի պատճառով Հովիկին դեռ հնարավոր չէ վիրահատել»,–ասաց Արարատը։

Նշենք, որ հունվարի 8-ին Հովիկն ուղեղի կաթված է ստացել։ Հունվարի 21-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից, որովհետև իրեն լավ է զգացել։ Իսկ արդեն հունվարի 23-ին կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։  Թիմը Instagram-ում հայտարարություն է տարածել` նշելով, որ երիտասարդը վիրահատության կարիք ունի, որի համար մեկուկես միլիոն ռուբլի է անհրաժեշտ։  Գումարի մի մասն (998.511 հազար ռուբլի) արդեն հավաքվել է։

Արարատի խոսքով` Բարձրագույն լիգայում իրենց խաղի օրն արդեն հայտնի է և իրենք խաղը նվիրելու են Հովիկին, որպեսզի վերջինս շուտ ապաքինվի։

«Մարտի 4–ին կլինի  մեր խաղը, ոչինչ փոխել չենք կարող, որովհետև տոմսերն արդեն վաճառվում են և դրանցում առկա են թիմերի անունները։ Իհարկե չենք կարծում, որ Հովիկը ի վիճակի կլինի մեզ հետ բեմ բարձրանալ, որովհետև այս պահին ամենակարևորը նրա առողջությունն է։ Մենք դուրս կգանք բեմ ու ելույթ կունենանք հենց նրա համար»,–նշեց նա։

«Նոր հայերն» ու հին կապերը. Գարիկ Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել

Արարատի խոսքով` բոլոր թիմերն էլ ուժեղ են, ուստի պետք է լավ պատրաստվել։  «Հայկական հավաքականի» ելույթը բաղկացած է 4 մասից, որոնցից մեկի սցենարն արդեն պատրաստ է, մնացած 2–ը տղաները դեռ պետք է գրեն, իսկ ելույթներից մեկը իմպրովիզ է լինելու։

«Կարծում եմ ամեն ինչ կհասցնենք, քանի որ մրցույթից 15 օր առաջ մեր թիմով մի տան մեջ ենք ապրելու։ Միասին ավելի շատ ժամանակ կանցկացնենք և հեշտ կլինի սցենարն ամբողջացնել։

«Հայերը բարձրագույն լիգա են վերադարձել». ինչ հաջողության է հասել «Հայկական հավաքականը»

Դեռ հայտնի չէ, թե ովքեր են լինելու ժյուրիի կազմում, սակայն «Հայկական հավաքականի» անդամները հույս ունեն, որ այնտեղ Միշա Գալուստյանին էլ կտեսնեն, որովհետև այդ դեպքում հնարավոր կլինի «հումորն ավելի համով» ներկայացնել։

Լրահոս
0