Ավանի հանրախանութներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, խանութի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։
Չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։
Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսևորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ Այդ ընթացքում աշխատակիցներից մեկն արդեն ահազանգել էր ոստիկանություն։
ՄԻԵԴ–ն Ադրբեջանի բանտում մահացած հայ հովվի գործով որոշում է կայացրել
Արագ արձագանքած Ավանի քրեական հետախույզները շղթայով երիտասարդին բերման են ենթարկում բաժանմունք։ Պարզվում է, որ նա Երևանի բնակիչ է, 22 տարեկան։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։