ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտներն ու իշխանամերձ շրջանակները տարբեր առիթներով «քննադատում» են այն, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։
Թերթի տեղեկություններով` վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։
Ի՞նչ հարաբերությունների մեջ է Արայիկ Հարությունյանը Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ-ի հետ
Նշենք, որ բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։
Արարատ Միրզոյանն ասաց` որն է ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը
Ըստ լուրերի` իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, և հանգիստ կարելի է «թարմացում» կատարել»: