ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ամերիյահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Instagram-ում «սթորի» է հրապարակել և ցավակցել հունվարի 26-ին մասնավոր ուղղաթռի կործանման հետևանքով մահացածների մտերիմներին։
Ուղղաթիռի մեջ եղել են 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Նրանք են Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։
«Հանգչեք խաղաղությամբ։ Աղոթքներս մահացածների ընտանիքների հետ են։ Հավատս չի գալիս», - գրել է մոդել Քայլի Ջեները։
Նա անդրադարձել է նաև մահացած օդաչու, ամերիկահայ Արա Զոբայանին։
«Մի քանի անգամ թռչել եմ նրա հետ նույն ուղղաթիռով։ Արան հիանալի անձնավորություն էր։ Ավելի ամուր սիրեք ձեր մտերիմներին», - գրել է Քայլին։
Ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի երկնքում։ Ավիաաղետի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները՝ խիտ մառախուղը։
Մահացել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
Քայլի Ջեները Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջեների ու նրա երկրորդ ամուսնու՝ Բրյուս Ջեների (արդեն Քեյթլին Ջեներ) դուստրն է։ Քայլին բիրզնեսով է զբաղվում ու դիմահարդարման պարագաների իր ապրանքանիշն ունի։