00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ

© Sputnik / Andranik GhazaryanСолдаты одной из воинских частей поздравляют демобилизованных сослуживцев
Солдаты одной из воинских частей поздравляют демобилизованных сослуживцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորացրման օրվան բոլոր զինծառայողները սպասում են ծառայության առաջին օրվանից։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Հայաստանի զորամասերից մեկում ներկա է եղել զորացրման հուզիչ արարողությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Երբ դու Հայաստանում մեծացած «քսանքանի» տարեկան աղջիկ ես, որը պարբերաբար դպրոցում, համալսարանում, ԶԼՄ–ներից, իր շրջապատի գրեթե ամեն տղայից լսել է բանակի մասին, կարող ես մտածել, որ լավ էլ պատկերացում ունես «չաստի կյանքի» մասին։ Բայց, արի ու տես, որ երբ իրականում ես հայտնվում զորամասում, պարալիզացվում ես. մարդիկ խոսում, քայլում ու վարվում են քեզ համար անհասկանալի դինամիկայով։ Ինձ հիմա զգում եմ Հայաստանի 12–րդ մարզում (Արցախը 11-րդն է)` բառերը կարծես թե հայերեն են, բայց այնպիսի բարբառով են ասում, որ` մեղա աստծու, պետք է լարվեմ, որ հասկանամ։

Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը. Դավիթ Տոնոյան

© © Sputnik / Asatur YesayantsՀայաստանի զորամասերից մեկում զորացրման արարողություն է
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հայաստանի զորամասերից մեկում զորացրման արարողություն է

– Շարքայի՛ն Այսինչյան, դու գիտե՞ս պահպանության և պաշտպանության տարբերությունը։

– Ճիշտ այդպե՛ս։

– Իսկ ինձ թվում է` չգիտես, շարքային Այսինչյան։

– Ոչ մի կե՛րպ, պարո՛ն փոխգնդապետ։ Պահպանությունը խաղաղ պայմաններում է կատարվում, պաշտպանությունը` հակառակորդի մարտական գործողությունների ժամանակ։

– Վստա՞հ ես։

– Ճիշտ այդպե՛ս։

© Sputnik / Asatur YesayantsՄարտական դիտակետ
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Մարտական դիտակետ

Մտքումս հաշվում եմ, թե քանի վանկից է բաղկացած «ճիշտ այդպես» արտահայտությունը ու քանիսից` «գրաժդանսկի» «այո»–ն։ Լավ, ի՞նչ իմաստ կա այդքան երկար ֆրազներով խոսելու։

– «Դիսցիպլինա»,–հարցիս պատասխանում է զորամասի հրամանատարական կազմից փոխգնդապետ Սարգսյանը,–բանակը իրա «ուստավով» ու կյանքով է ապրում, առանց էդ ամենափոքր կարգավորումների բանակը բանակ չի։

–Հիմա որ զինվորը «ճիշտ այդպես»–ի փոխարեն ասի «այո», «ոչ մի կերպ»–ի տեղն էլ` «ոչ», թեմա՞ ա։

Խոսելուս մտերմիկ ոճն ակնհայտորեն դուր չի գալիս փոխգնդապետին, բայց զինվորականին բնորոշ սառնասրտությամբ պատասխանում է.

–«Թեմա» չի, բայց ընդունված չի։

© Sputnik / Asatur YesayantsԶորամասում զորացրման արարողություն
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զորամասում զորացրման արարողություն

Անգամ ինձ` մի քանի ժամով հյուր եկած «դրսի մարդու» համար է հասկանալի, որ կարգուկանոնը` փոխգնդապետի ասած «դիսցիպլինան», բանակի աստվածն է։ Զորամասի գրեթե ամեն մասնաշենքի պատին կան ժամանակացույցեր` երբ պետք է զարթնել, երբ հաց ուտել, երբ հանգստանալ, երբ դասի գնալ, երբ ֆիզիկական վարժություններ անել։ Քաղաքացիական կյանքում դպրոցում ապրում ես նման խիստ կարգով օրական չորս ժամ, համալսարանում` վեց, աշխատավայրում` ինը, բայց այստեղ օրվա 24 ժամդ էլ գրված է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ շատ 18-ամյա տղաներ անգամ առանց մեկ օր համալսարան հաճախելու են զինված ուժերում հայտնվում, կարելի է միայն պատկերացնել` ինչքան բարդ է նրանց համար «ժամով» ապրելը։

© © Sputnik / Asatur YesayantsԶորամասում ֆիզիկական վարժություններ են անում
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զորամասում ֆիզիկական վարժություններ են անում

– Ամենադժվարը արթնանալն է առավոտը, – պատմում է ինձ զինվորներից մեկը։

- Հա՞։

– Հա, մինչև հիմա չեմ հարմարվում։

– Իսկ քանի՞ օր ես ծառայում։

– ...Մմմ։ Մի շաբաթից զորացրվում եմ։

© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի ննջասենյակը
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զորամասի ննջասենյակը

Ես էլ, ինքն էլ, մեզ միացած երկու զինվորներն էլ ծիծաղում են։ Ինձ զինվորի վիճակում եմ պատկերացնում ու հարցնում.

– Գնալու ես տուն ու երևի օրերով քնե՞ս։

– Օրերով չէ, է, ամիսներով։ Մյուս տարի էս վախտ նոր կզարթնի, – ծիծաղելով ասում է զինվորի ընկերը։

– Ամեն օր գոռալով ենք արթնացնում,–շարունակում է մյուսը։

© © Sputnik / Asatur YesayantsԶինվորները` զորամասի ննջասենյակում
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զինվորները` զորամասի ննջասենյակում

Նաիրուհու գործը շարունակում է եղբայրը. նվերներ` սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Դժվար արթնացող զինվորը կարող է նախօրոք ականատես լինել` իրեն ինչ է սպասվում մեկ շաբաթից. զորամասում առավոտվանից զինծառայողներ են զորացրվում։ Տասնյակի չափ զինծառայողներ կանգնած են զորամասի բակում` ծածանվող եռագույնի առջև։ Նրանց հետևում դեռևս անգործ կանգնած «մուզզվոդն» է` երաժիշտները, դիմացը` թղթերը ձեռքին հրամանատարը։

Երևանյան զորամասում օդ են թռցնում զորացրվողներին. տեսանյութ

– Շարքային Վարոսյա՛ն։

– Ես եմ։

– Է՜, շարքային Վարոսյան, բարձր ասա, չի լսվում։

– Ե՛ս եմ։

– Այ այդպես։ Ինձ մո՛տ։

Բացարձակ կարևոր չէ, որ տղաների` զինծառայության վերջին րոպեներն են, նրանց դեռ բանակային կարգուկանոնի մեջ են պահում։ Հրամանատարը սեղմում է զինվորի ձեռքը.

© © Sputnik / Asatur YesayantsԶորամասում զորացրման արարողություն է
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զորամասում զորացրման արարողություն է

– Այսօր ավարտում ես ծառայությունդ, շարքային Վարոսյան։ Ստացի՛ր պատվոգիրդ։ Շնորհավորում եմ։

Զինծառայողը պատվոգիրը ձեռքին վերադառնում է շարք։ Կողքից տղաները փսփսում են` «զորացրման պասպորտդ ստացար»։

© Sputnik / Andranik GhazaryanԶորամասում զորացրման արարողություն է
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զորամասում զորացրման արարողություն է

Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար

Այս շարքից երեք զինծառայող է զորացրվում։ Առանձին–առանձին պատվոգրեր տալուց հետո հրամանատարը երեքին էլ կանչում է իր մոտ, սեղմում յուրաքանչյուրի ձեռքն ու մաղթում հաջողություններ քաղաքացիական կյանքում` հավելելով` «հետո բանակին երանի եք տալու, «գրաժդանսկի» կյանքն ավելի դժվար է»։

«Մուզզվոդը» սկսում է ուրախ քայլերգ նվագել։ Հրամանատարը, փորձելով երաժշտությունից ավելի բարձր խոսել, դիմում է ծառայությունը շարունակող զինվորներին.

© Sputnik / Andranik GhazaryanԶինվորական նվագախումբը
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զինվորական նվագախումբը

– Դե, տղերք ջան, կարաք մոտենաք ձեր ընկերներին, գրկեք, պաչիկ անեք, հաջող անեք։

«Պաչիկ անեք»–ի վրա տղաները զսպված ծիծաղում են, բայց երբ մոտենում են զորացրվող ընկերներին` և՛ գրկում են, և՛ ճակատներն ու այտերը հավեսով համբուրում.

– Ախպերս, լավ մնա, մեռնեմ սրտիդ։

– Կզանգես հա՜, չմոռանաս։

– Բան չմնաց, ախպերս, հեսա ես էլ եմ գալու, կերևանք։

Իսկ նրանք, ում ուղղված էին այս կոչերը, մի ընկերոջ գրկից կտրվելուց հետո խառնված նայում էին շուրջը.

– Տղերք, մարդ կա՞, ում հլը հաջող չեմ արել։

Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Andranik GhazaryanՀրաժեշտ ընկերոջը
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Հրաժեշտ ընկերոջը

Երբ բոլորը բոլորին արդեն գրկում–վերջացնում են, զորացրվող զինծառայողները քայլում են դեպի «կապեպե»` զորամասի անցակետ, այստեղ հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ էլ են գրկախառնվում ու վերջ` զորամասից դուրս են գալիս։

Նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառումներ` Երևանում

Դրսում տասնյակ մարդիկ են հավաքված, որոնք տղաներին տեսնելով` երեք խմբի են բաժանվում. ամեն խումբը մոտենում է իր զինվորին։ Մարդիկ «ճզմելու» չափ գրկում են տղաներին, շնորհավորում, վերցնում ձեռքներից պայուսակները։ «Մուզզվոդի» երաժշտությունն արդեն չի լսվում, փոխարենը տղաների հետևից եկած մեքենաներում են երաժշտություն միացնում. եթե զորամասում տոնական երաժշտությունը բանակային–ռազմահայրենասիրական էր, ապա զորամասից դուրս` մոդեռն հիփ–հոփ է։ Իրար գրկող մարդկանց մի կերպ ճեղքում, մեջտեղ են գալիս երկու սևազգեստ տղամարդ` ռազմական ոստիկաններ են։

© Sputnik / Andranik GhazaryanՌազմական ոստիկանը ստուգում է զորացրված զինվորներին
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ռազմական ոստիկանը ստուգում է զորացրված զինվորներին

– Տղաներ, արգելված իրեր, փամփուշտ, զենք ձեզ մոտ չունեք, չէ՞։

– Չէ, չէ, հաստատ չունենք, վեշերը` հես են։

Ոստիկանները ստուգումներ են անցկացնում, ձեռքսեղմում անում տղաների հետ.

– Բարի ճանապարհ ձեզ, տղերք ջան։ Շնորհավոր։

© Sputnik / Janna PhogosyanՄեկ օր զորամասում` զորացրվող զինծառայողների հետ
«Եթե չհիշես մեզ, գլուխդ կջարդեմ». 1 օր զորամասում` զորացրվող զինվորների հետ. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Մեկ օր զորամասում` զորացրվող զինծառայողների հետ

Տղաներին, համաձայն զորացրման համահայաստանյան ավանդույթի, ընկերներն օդ են թռցնում։ Ռազմական ոստիկաններին դա դուր չի գալիս, կոշտ ասում են` «մի արեք»։ Տղաներին գետնին են իջեցնում ու շարունակում գրկել։ Երբ բոլորն արդեն նստում են մեքենաներն ու հեռանում զորամասի տարածքից, անգամ ես, որ նոր մարդ էի այստեղ, սկսում եմ ինձ մի տեսակ կիսատ զգալ։ Հիշում եմ` ինչպես տղաներից մեկը զորացրվող ընկերոջն ասաց.

– Եթե չես հիշել մեզ, գլուխդ կջարդեմ։

© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի զինվորները` զորացրման արարողությունից առաջ
Զորամասի զինվորները` զորացրման արարողությունից առաջ - Sputnik Արմենիա
1/9
Զորամասի զինվորները` զորացրման արարողությունից առաջ
© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորներին
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորներին - Sputnik Արմենիա
2/9
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորներին
© Sputnik / Andranik GhazaryanԶորամասի աշխատակցուհիներից մեկն անցնում է զորացրված զինվորների կողքով
Զորամասի աշխատակցուհիներից մեկն անցնում է զորացրված զինվորների կողքով - Sputnik Արմենիա
3/9
Զորամասի աշխատակցուհիներից մեկն անցնում է զորացրված զինվորների կողքով
© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորին
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորին - Sputnik Արմենիա
4/9
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորին
© Sputnik / Andranik GhazaryanԶորացրված զինվոր
Զորացրված զինվոր - Sputnik Արմենիա
5/9
Զորացրված զինվոր
© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի զինվորները շնորհավորում են զորացրված ընկերոջը
Զորամասի զինվորները շնորհավորում են զորացրված ընկերոջը - Sputnik Արմենիա
6/9
Զորամասի զինվորները շնորհավորում են զորացրված ընկերոջը
© © Sputnik / Asatur YesayantsԶորացրված զինվորներին դիմավորում են անցակետի մոտ
Զորացրված զինվորներին դիմավորում են անցակետի մոտ - Sputnik Արմենիա
7/9
Զորացրված զինվորներին դիմավորում են անցակետի մոտ
© Sputnik / Andranik GhazaryanԶորամասի զինվորները զրուցում են ծխարանում
Զորամասի զինվորները զրուցում են ծխարանում - Sputnik Արմենիա
8/9
Զորամասի զինվորները զրուցում են ծխարանում
© © Sputnik / Asatur YesayantsԶորամասի զինվորները` մարտական վարժությունների ժամանակ
Զորամասի զինվորները` մարտական վարժությունների ժամանակ - Sputnik Արմենիա
9/9
Զորամասի զինվորները` մարտական վարժությունների ժամանակ
1/9
Զորամասի զինվորները` զորացրման արարողությունից առաջ
2/9
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորներին
3/9
Զորամասի աշխատակցուհիներից մեկն անցնում է զորացրված զինվորների կողքով
4/9
Զորամասի հրամանատարի տեղակալը շնորհավորում է զորացրված զինվորին
5/9
Զորացրված զինվոր
6/9
Զորամասի զինվորները շնորհավորում են զորացրված ընկերոջը
7/9
Զորացրված զինվորներին դիմավորում են անցակետի մոտ
8/9
Զորամասի զինվորները զրուցում են ծխարանում
9/9
Զորամասի զինվորները` մարտական վարժությունների ժամանակ

Երկուսն էլ լացախառը ծիծաղեցին ու գրկախառնվեցին։ Գլուխ ջարդելու առիթ այս դեպքում դժվար թե լինի. ինչպես Հայաստանում մեծացած «քսանքանի» տարեկան աղջիկ` շրջապատի գրեթե բոլոր տղաներից միշտ լսել եմ` «բանակի ընկերությունը մինչև կյանքի վերջ է տևում»։

Լրահոս
0