00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում

© Sputnik / Janna PoghosyanВоенный пантеон "Ераблур" в День армянской армии (28 января 2020). Еревaн
Военный пантеон Ераблур в День армянской армии (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց բանակի 28-ամյակին, Եռաբուր պանթեոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Այստեղ են հուղարկավորված ինչ-որ մեկի որդին, հայրը կամ ընկերները։ Եռաբլուր այցելածների թվում կան նաև ուսուցիչներ, որոնք մի ամբողջ դասարան են այստեղ բերել ու պատմության դաս են անցկացնում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մեր` հայերիս տոները տարօրինակ են․ Վարդավառին իրար վրա ջուր ենք լցնում ու չենք նեղանում, իսկ Բանակի օրը միմյանց շնորհավորում ենք զոհվածների շիրիմների մոտ։

-Շնորհավո՜ր։

-Բոլորիս տոնը, շնորհավո՜ր։

-Կեցցե՛ն մեր զինվորները, հանգչեն խաղաղությամբ։

© Sputnik / Janna PoghosyanԱպրիլյան պատերազմի հերոսների շիրիմները, Եռաբլուր պանթեոն
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները, Եռաբլուր պանթեոն

Հունվարի 28-ին` Հայոց բանակի 28-ամյակին, Եռաբլուր պանթեոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Այստեղ են թաղված ինչ-որ մեկի որդին, հայրը կամ ընկերները։ Կան նաև ուսուցիչներ, որոնք մի ամբողջ դասարան են այստեղ բերել ու պատմության դաս են անցկացնում։

ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան

Ամենաշատ մարդիկ հավաքվել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների մոտ։ Դարդոտած բարեկամներին շիրմաքարերից նայում են 2016-ի ապրիլին մահացած զինվորների ժպտացող դեմքերը, նրանցից շատերն այն ժամանակ 18-20 տարեկան էին։ Ղարաբաղյան պատերազմի վետերանները, որոնք նրանց հայրերի ու պապերի տարիքին են, արցունքոտ աչքերով ծաղիկներ են խոնարհում ու համբուրում են շիրմաքարերի վրա դրոշմված նկարների սառը ճակատները։ Մահացած հերոսների ծնողներին գրկում ու․․․ շնորհավորում են։

© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
Եռաբլուր պանթեոն

-Դու հերոսի մայր ես, մեր երկիրը քո որդու պես տղաների շնորհիվ է ապրում։ Այսօր քո օրն է, շնորհավո՜ր։

Առաջին հայացքից այս ամենը կարող է տարօրինակ ու պարադոքսալ թվալ․ ինչպե՞ս կարելի է շնորհավորել սուգ պահող կնոջը, որի որդին մահացել է։ Սակայն այս ամենը տարօրինակ է միայն նրանց համար, որոնք հայոց պատմություն չգիտեն ու չեն հասկանում՝ ինչ նշանակություն ունի Հայոց բանակը հայ ժողովրդի կյանքում։ 

© Sputnik / Janna PoghosyanԱպրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը` Անահիտ Հարությունյանը, Եռաբլուր պանթեոն
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի մայրը` Անահիտ Հարությունյանը, Եռաբլուր պանթեոն

Ինչպես զոհված զինվորի մոր հետ զրույցում արդարացիորեն նշեց Ղարաբաղյան պատերազմի վետերանը` ի դեմս բանակի, ստեղծվել է ամուր ինստիտուտ, որը պահում է  ամբողջ երկիրը։ Բանակի օրը օրացույցում կարմիրով նշված հերթական տոն չէ, այն հպարտության զգացողություն է, որն առանց չափազանցության զգում է յուրաքանչյուր հայ, քանի որ Հայոց բանակը վկայում է այն մասին, որ ժողովուրդը կարողացել է ողջ մնալ ու իրեն պաշտպանել ցանկացած թշնամուց։

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է. Բակո Սահակյան

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին մի քանի տասնյակ երիտասարդ է մոտենում։ Երևանի №133 դպրոցի զինղեկ պարոն Դիլանյանը յոթերորդ դասարանցիներին բերել է Եռաբլուր. զինվորական պատմության բաց դաս են անցկացնելու։ Ջաբրաիլում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի գերեզմանի մոտ զինղեկը աշակերտներին պատմում է հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուր քաղաքացու դերակատարության մասին։

© Sputnik / Janna Poghosyan №133 դպրոցի յոթերորդ դասարանցիները` զինղեկի հետ, Եռաբլուր պանթեոն
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
№133 դպրոցի յոթերորդ դասարանցիները` զինղեկի հետ, Եռաբլուր պանթեոն

-Տեսեք, այստեղ դեռ շատ երիտասարդ տղաներ են հանգչում։ Նրանք ձեր պես ծիծաղում էին, կատակում։ Բայց երբ ժամանակն եկավ, նրանք հավաքվեցին, դարձան լուրջ, համարձակ ու կռվեցին իրենց երկրի համար։ Աստված չանի, ձեզանից որևէ մեկը տեսնի այն, ինչն իրենց բաժին ընկավ։ Բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին։

Ուսուցիչը բոլորին կանչում է Գրիգորի գերեզմանի մոտ լուսանկարվելու։ Աշակերտներից մեկը շշուկով ասում է մյուսին․

-      Չեմ կարծում՝ ճիշտ է լուսանկարվել գերեզմանի մոտ։

-      Սա պարզապես գերեզման չէ, - միջամտում են տղաների խոսակցությանը, - սա հերոսի հուշարձան է։

-      Հա, պարզ է,  - ասում է տղան, - բայց ի՞նչ իմանամ՝ կուզենար, որ մենք իր հուշարձանի մոտ լուսանկարվենք, թե ոչ․․․

Գրիգորի մայրը, Անահիտ Հարությունյանը, որը կանգնած է մեր կողքին, տխուր ժպտում է տղայի ասածից։ Նրա ձեռքին պատվոգիր է, որն այսօր է ստացել` որպես հերոսի մայր ու «Արծիվ 24» մահապարտների գումարտակի նորաթուխ անդամ։

-      Երկրորդ որդիս՝ Սերյոժան, հունվարի 15-ին զորացրվեց ու տուն վերադարձավ, - ասում է նա։

Երկրորդ որդուն զորակոչեցին ավագ որդու մահից երկու տարի անց։ Ու որդու վերադառնալուց հետո տիկին Անահիտը գրանցվել է մահապարտների գումարտակում։ Ինչպե՞ս չապշես այս փխրուն կնոջ ոգու ուժից։

© Sputnik / Janna PoghosyanՓոքրի Սամվելը` պապի` Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի շիրմաքարի մոտ
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
Փոքրի Սամվելը` պապի` Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի շիրմաքարի մոտ

Ապրիլյանի հերոսների շիրիմների մոտակայքում զինվորական բաճկոնով փոքրիկ տղան փորձում է մաքրել ձյունը շիրմաքարից, որի վրա փորագրած է Սամվել Հովսեփյանի անունը։ 1989 թվականին նա գլխավորում էր «Արծիվ 24» մահապարտների ջոկատը։ Հովսեփյանը, որը Ղարաբաղյան պատերազմի հերոս էր, մահացել է 2016 թվականի նոյեմբերին։ Ապրիլյանի մարտերին մասնակցելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

-      Անունդ ի՞նչ է,  - հարցնում եմ տղային։

-      Սամվել։

Ծնողները նրան անվանել են հերոս պապի պատվին։

© Sputnik / Janna PoghosyanՀրաչյա Մուրադյան, Ապրիլյան պատերազմի հերոս, Եռաբլուր պանթեոն
«Դու հերոսի մայր ես, սա քո օրն է»․ ինչու՞ են հայերը Բանակի օրը նշում Եռաբլուրում - Sputnik Արմենիա
Հրաչյա Մուրադյան, Ապրիլյան պատերազմի հերոս, Եռաբլուր պանթեոն

Գրող ու լրագրող Ավետլանա Ալեքսեևիչը, որը ժամանակին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների պատմություններն էր հավաքագրում, գրել է` եթե պատերազմը չմոռանաս, մեծ ատելություն է առաջանում, իսկ եթե մոռանում ես` պատերազմը նորից է սկսվում։ Իսկ Հայաստանում պատերազմը չի վերջանում ոչ թե այն պատճառով, որ այստեղ այն մոռացվում է, այլ այն պատճառով, որ խաղաղ ապրելը կամ պատերազմելը միայն հայ ժողովրդի ընտրությունը չէ։

Մեր երկրում ատելություն չկա, սակայն երբ հարկ է լինում բոլորը համախմբվում են, մի բռունցք դառնում և պայքարի ելնում` չմոռանալով խաղաղ ապրելու անհագ ցանկության մասին։

© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ - Sputnik Արմենիա
1/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ - Sputnik Արմենիա
2/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ - Sputnik Արմենիա
3/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ - Sputnik Արմենիա
4/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
© Sputnik / Janna PoghosyanԵռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ - Sputnik Արմենիա
5/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
1/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
2/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
3/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
4/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
5/5
Եռաբլուր պանթեոն, Հայոց բանակի 28-ամյակ
Լրահոս
0