Գնդապետը ջերմությամբ է հիշում հատկապես երկու անձանց, որոնք ոգեշնչել են իրեն և որոշ չափով եղել ուղենիշ ռազմական գործում:
«Վազգեն Սարգսյանի հետ աշխատելն ինձ համար հաճելի էր ու հեշտ, որովհետև նա կարողանում էր լսել ու շատ արագ հասկանալ այն, ինչը մասնագիտական էր, արագ կողմնորոշվում էր: Իսկ Մոնթեին ավելի լավ ճանաչել եմ քաղաքացիական կյանքում: Ունեցել ենք բազմաթիվ առանձնազրույցներ, ինձ վրա մեծ տպավորություն է թողել արդար մարդու զգացողությունը: Արդարամտությունն ասես դրոշմված էր Ավոյի կրծքին»,- հիշում է բանակի գնդապետը:
Նրա դիտարկմամբ՝ հայկական բանակը թրծվեց Արցախյան հերոսամարտում: Ըստ նրա՝ մեզ մոտ ստեղծվեց մի հետաքրքիր շաղափ, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ ռազմարվեստը զուտ սպայի տեսանկյունից, հետևաբար պատերազմական իրադրության հաղթահարման տեսլականը դարձավ ավելի հեշտ ու ակնառու:
Պարգևատրումներ, հանդիսավոր քայլերթ. ինչպես են Գյումրու կայազորում նշում Հայոց բանակի տոնը
Ըստ Մինասյանի՝ պետք է շարունակաբար հզորացնել, ավելի մարտունակ դարձնել հայկական բանակը, որովհետև առանց ամուր տանիքի, առանց պաշտպանության ոչինչ չի կարող հարատևել:
ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ի նոր խմբաքանակ կստանա. Դավիթ Տոնոյան
Մինասյանը հիմնադրել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանը, այնուհետև սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը՝ իր սաներին տալով լեյտենանտի առաջին ուսադիրները: