ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, թե երբ են հանդիպելու ՀՀ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Նաղդալյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։
«Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,–գրել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակում։
Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։
«Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ». Նաղդալյան