Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է փլատակների տակիդուրս բերել 45 մարդու, այդ թվում ՝ 2-ամյա մի աղջկա։ Սակայն շենքերի փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Պաշտոնական տվյալներով ՝ որոնվում է 6 մարդ։
Երկրաշարժից հետո արդեն գրանցվել է 678 հետցնցում, որոնցից մի քանիսը գերազանցել են 8 բալը:
Հիվանդանոցներ են տեղափոխվել 104 մարդ, որոնցից 13 – ը վերակենդանացման բաժանմունքում են։
Հիշեցնենք` Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր հունվարի 23–ին, ժամը 20.55-ին (Երևանի ժամանակով` 21:55), Էլյազիգ քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ուժեղ ցնցումներին հաջորդել էին ավելի քան 270 հետցնցումներ։
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի առիթով
Վերջին տվյալներով ՝ երկրաշարժի զոհ է դարձել 35 մարդ։ Նրանցից չորսը մահացել են Մալաթիա նահանգում։
Ավերվել են տասնյակ շենքեր, հարյուրավոր շինություններ վնասվել են ։